Nairi Medical Center

«Նաիրի» բժշկական կենտրոնը ՀՀ առաջատար բժշկական հաստատություն է, որտեղ տեղացի և օտարերկրյա պացիենտներին ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ և բազմապրոֆիլային բուժօգնություն:
Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում պացիենտի բուժման գործընթացում կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ և մեթոդներ:
Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, միջազգային առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, առաջատար ընկերությունների ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների ներդրման շնորհիվ «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել լայն ճանաչում մեր երկրում և արտասահմանում:
«Նաիրի» ԲԿ-ում ստեղծվել են տարբեր մասնագիտական ուղղվածության բազմապրոֆիլ թիմեր, ինչը առավելություն է պացիենտի ճշգրիտ և արագ ախտորոշման ու արդյունավետ բուժման գործընթացում` հատկապես բարդ ու դժվարին դեպքերում: Վիրաբուժական բազմամասնագիտական թիմը հնարավորություն է տալիս համալիր և համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքում կատարել միաժամանակյա համատեղ վիրահատություն: