Anna's Violets in ARMENIAN

Օգնում եմ ձեզ աճեցնել գեղեցիկ և առողջ սենյակային բույսեր, որոնք կուրախացնեն ձեզ տարվա ցանկացած եղանակին, ամենադժվար օրերին:

🪴Ինձ հետ խորհրդատվության համար կարող եք զանգ պատվիրել այս հղմամբ
👉 https://calendly.com/av-annasviolets/15-minute-plant-consulting-armenia

Հայերենով անվճար տեսանյութերը կարող եք դիտել այս ալիքով
👉https://www.youtube.com/c/AnnasVioletsinARMENIAN 🌸🌼🌺

5 տարեկանից աճեցնում եմ բույսեր և վստահությամբ կարող եմ ասել, որ բույսերը թերապիա են: Ձյունաճերմակ արմատները, մազմզոտ և այդքան բազմազան տերևները, օդային արմատները, կոկոնները և բացվող գույնզգույն ծաղիկները կբերեն ձեզ հանգստություն և ներդաշնակություն աշխարհի և ինքներդ ձեզ հետ:

Նվիրեք սենյակային բույսեր միմյանց և հատկապես երեխաներին: Բույսերը խնամք են պահանջում, և բույսերը խնամելով, ձեր երեխաները վաղ տարիքից պատասխանատվություն և հոգատարություն կսովորեն, ինչպես նաև կպաշտպանեն մեր բնությունը՝ բույսերին, կենդանիներին, միջատներին և մարդկանց: