Krav Maga Armenia by Sargis Bazinyan

Կրավ Մագան մեր օրերի ամենաարդյունավետ ինքնապաշտպանության և ձեռնամարտի համակարգն է, որը ստեղծվել է տարբեր էքստրեմալ իրավիճակներում պաշտպանվելու համար: Կրավ Մագայի մեթոդներն ու հնարքները պարզ են ու հեշտ, և կարող են կիրառվել տարբեր ֆիզիկական տվյալներ ունեցող մարդկանց կողմից` անկախ սեռից և տարիքից։ Տեխնիկական հնարքներից բացի, Կրավ Մագան ընդգրկում է նաև ֆիզիկական և հոգեբանական հատուկ պատրաստություն։


Մարզումները մոտեցված են իրական մարտական իրավիճակներին, իսկ մարզվելիս շեշտը դրվում է ագրեսիայի իրական սպառնալիքի պայմաններում սթրեսադիմացկունության, արագ կողմնորոշվելու և վտանգը վնասազերծելու վրա: Դուք կսովորեք ինքնապաշտպանություն հարձակումների և բռնումների ժամանակ, ինչպես պաշտպանվել դանակից, հրազենից և որպես զենք գործադրվող այլ առարկաներով հարձակման ժամանակ, ինչպես կիրառել զենքը (հրաձգություն) և անհատական պաշտպանության այլ միջոցները։

Այցելեք www.kravmaga.am կամ զանգահարեք 099 300 999