ՄՆԱՍՆԵՐ / MNASNER

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՍՏԾՈ ԵԿԵՂԵՑԻ
Ղուկաս 19:16-26
 16 Եւ առաջինն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը շահեց տասը մնաս։ 17 Եւ նորան ասեց. Լաւ, բարի ծառայ, որովհետեւ քիչումը հաւատարիմ եղար, տասը քաղաքի վերայ իշխանութիւն ունեցիր։ 18 Եւ երկրորդն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը հինգ մնաս շահեց։ 19 Նորան էլ ասեց. Դու էլ հինգ քաղաքի վերայ եղիր։ 20 Եւ ուրիշն էլ եկաւ եւ ասեց. Տէր, ահա քո մնասը՝ որ վարշամակի մէջ պատած պահում էի։ 21 Որովհետեւ վախենում էի քեզանից. որովհետեւ դու խիստ մարդ ես. վեր ես առնում ինչ որ չես դրել, եւ հնձում ես ինչ որ չես սերմել. 22 Եւ ասեց նորան. Քո բերանիցը դատում եմ քեզ, չար ծառայ. գիտէիր որ ես խիստ մարդ եմ, որ վեր եմ առնում ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ ինչ որ չեմ սերմել։ 23 Էլ ի՞նչու իմ արծաթը սեղանաւորներին չ’տուիր, որ ես գայի շահով ետ առնէի նորան։ 24 Եւ այնտեղ կանգնողներին ասեց. Առէք դորանից մնասը, եւ տուէք տասը մնասն ունեցողին։ 25 Եւ նորան ասեցին. Տէր, տասը մնաս ունի։ 26 Սորա համար ասում եմ ձեզ, թէ ամեն ունեցողին կ’տրուի. եւ չունեցողիցը ինչ էլ որ ունի, վեր կ’առնուի։