Eduard Manvelyan

Ողջույն, ես Էդուարդ Մանվելյանն եմ՝ հրապարակախոս, դրամատուրգ, գրող, թարգմանիչ, «Մայրամուտի և լուսաբացի միջև. հայի ֆենոմենը», «Կորսված ժառանգություն», «Ճանապարհ դեպի...» և «Մշուշոտ ճակատագրերի երգը» գրքերի հեղինակը: Բարի գալուստ իմ ալիք: Այստեղ դուք կլսեք հայազգի հանճարների մասին, որոնք տարբեր ժամանակներում, աշխարհի տարբեր ծայրերում ահռելի ավանդ են թողել յուրաքանչյուրն իր ներկայացրած ոլորտում: Նրանցից շատերի մասին դուք, իհարկե, լսել եք: Սակայն կան նաև այնպիսիք, ում մասին հայերեն ոչ մի տեղեկություն չկա: Ես դրանք գտել և թարգմանել եմ օտար աղբյուրներից: Շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր հայրենակիցները լսեն այս մարդկանց մասին, ճանաչեն նրանց և, այդուհանդերձ, բացահայտեն սեփական պոտենցիալը...
Շնորհակալ եմ ալիքին միանալու համար և բարի դիտում