Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու հայոց ցեղասպանությունը
Автор: Newmag Official
Загружено: 20 апр. 2019 г.
Просмотров: 1 265 просмотров
Ուղիղ 100 վայրկյանում դուք կիմանաք, թե ինչով է կարևոր Թաներ Աքչամի նոր գիրքը։ Եվ այսպես. հայոց Ցեղասպանության ժխտման թուրքական գլխավոր փաստարկն է. Տեղահանության հրամանից բացի, այլ հրաման չի եղել։ Հետևաբար հայերը մահացել են, բայց ոչ սպանվել։ Եվ թուրքերը պահանջում են ներկայացնել սպանության հրամաններն ապացուցող փաստաթղթեր։
Մինչդեռ ներքին գործերի նախարար Թալեաթն անձամբ է ղեկավարել հայերի տեղահանումն ու ջարդը։ այդ հրամանները նա հեռագրել է թուրք պաշտոնյաներին, նաև Հալեպում աշխատող Նայիմ Բեյին։
Նայիմ բեյի հետ Հալեպում ծանոթանում է Դեր Զորի անապապատով անցած և հրաշքով փրկված Արամ Անտոնյանը ։ նա թուրք պաշտոնյային կաշառելով ձեռք է բերում պատմական փաստաթղթեր՝ Թալեաթի հեռագրերը։ դրանցում Թալեաթը ուղիղ հրամայում էր սպանել հայերին։
Արամ Անտոնյանը 70-ից ավելի փաստաթղթերը Հալեպից տեղափոխում է Փարիզ և 1921-ին գիրք հրատարակում։ Անտոնյանը բոլոր փաստաթղթերը հանձնում է Փարիզի Պողոս Նուբար գրադարանին։
Փաստաթղթերը գրադարանից անհետանում են, Սակայն երջանիկ պատահականությամբ, հայ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանը 1950-ականներին պատճենել էր դրանք ու իր հետ տարել միացյալ նահանգներ։ այդ եզակի արխիվը ոչ ոք չէր ուսումնասիրել։ պատմաբան Թաներ Աքչամը 2015-ին կապվում է Գերգե
րյանի ժառանգների հետ և հասնում այդ արխիվին։
Նյումեգը ներկայացնում է գիրք, որ շարունակում է Արամ Անտոնյանի, Գրիգոր Գերգերյանի, Վահագն Դադրյանի կյանքի գործը. Գիրք, որը թուրքական պատմագտությունը դարձնում է ֆեյք նյուզ.
Թաներ Աքչամ. Սպանության հրամաններ. Թալեաթ Փաշայի հեռագրերն ու հայոց ցեղասպանությունը։
Գլխավոր հովանավոր՝Դիջիթեյն

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: