«Առանց տողատակի»․ Հայկական ֆուտբոլի ներկա վիճակը 13.11.2024
Автор: Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Загружено: 2024-11-14
Просмотров: 9781
Լևոն Սարդարյանը և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսում են հայկական ֆուտբոլի ներկա վիճակի, ՀՖՖ-առաջատար ակումբներ դիմակայության, մանկապատանեկան ֆուտբոլի ներկայի և ապագայի, ազգային հավաքականի մասին:
Եղիշե Մելիքյանի խոսքով՝ «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտության հիմքում ֆեդերացիայի թերի աշխատանքն է: Որևէ ակումբ չի ցանկանում խնդիրներ ունենալ ֆեդերացիայի հետ, բայց ՀՖՖ-ն ինքն է խորացնում հակամարտությունը: Ֆեդերացիան փորձում է ակումբների հետ վարվել գազանանոցի պես: Ֆեդերացիան փորձում է «գազաններին» կերակրել-չկերակրելու միջոցով ազդել ակումբների, նրանց աշխատանքի վրա:
Ըստ Մելիքյանի՝ ֆուտբոլի ֆեդերացիան «փրփուրներից» է կախվում, տարբեր պատճառաբանություններ բերելով իրենց ձախողումներն արդարացնելու, թերացումները լղոզելու համար:
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: