«Կյանքի մասնիկներ» - Դոկումենտալ ֆիլմ Լիլիթ Ումրշատյանի մասին - (Հեղինակ՝ Անի Ասրիյան)
Автор: Lilit Umrshatyan
Загружено: 28 нояб. 2024 г.
Просмотров: 462 просмотра
Խնդրում եմ մինչ դիտելը կարդալ գրառումս, որն ինձ համար շատ կարևոր է։
Նկարահանումը եղել է 2022թ-ի գարնանը և միայն հիմա մտածեցի տեղադրել այն, ցանկությունը եկավ...
Շատ անձնական մի զրույց' իմ և իմ հետ...
☀☀☀
Այս ֆիլմը ստեղծել է աղջիկս' Անին, երբ դեռևս ուսանում էր Ամերիկյան համալսարանում և դա համարվում է իր ուսանողական աշխատանքներից մեկը։ Էդպես ունի նաև կարճամետրաժ գեղ. ֆիլմեր, որտեղ նկարահանվել էին նաև իր եղբայրները և հայրը։
Այս ձևաչափը շատ հետաքրքիր էր իրականում և շատ հոգեվիճակներ ունեցա, երբ պատմում էի իմ անցած ուղու մասին, բայց...
Քանի որ այն պետք է ունենար որոշակի ժամանակահատված, ստացվեց, որ դուրս մնացին պատմությունից մի քանի շատ կարևոր թեմաներ և այդ հանգամանքը ինձ շատ էր նեղում: Իսկ պատմությունիցս դուրս մնացին երեք կարևոր շրջան, որոնք իրականում շարունակ եղել են իմ կյանքի ամենակարևոր փուլերից, որտեղ նվիրվել եմ անմնացորդ, կյանքիս մեծ մասը հենց եղել է աշխատանքս։ Եվ աշակերտներս, աշխատակիցներս... միայն ջերմ հիշողություններ են մնացել և դա մի մեծ կյանքի դպրոց էր և հիմա էլ։ Ես ամեն օր սովորում եմ և առաջ գնում...
Դա իմ աշխատանքային շրջանն էր' Օշականում, (որտեղ աշխատել եմ շուրջ 25 տարի), ուսոմնարանն ավարտելուց հետո ես աշխատել սկսել եմ հենց Օշականում և դա մի առանձին պատմություն է։ Իսկ հաջորդը իմ այսօրվա աշխատանքն է. "Ծիլ Բուսաց" ներդաշնակ ստուդիայում, որն ինձ համար համարվում է մի մեծ լաբորատորիա , որտեղ սկսվել է իմ բոլորովին նոր աշխատանքային աշխարհը. որի մասին երբեք երկու բառով խոսել հնարավոր չէ։
Ի դեպ նկարահանումները հենց մեր ստուդիայում է տեղի ունեցել։ Այս ստուդիան ստեղծել է իմ դասախոսը' Արմենուհի Մարտիրոսյանը, որը իմ կյանքում մեծագույն ազդեցություն է ունեցել և խորը հետք թողել...
Բնօրինակում մնացել է նաև հատվածը , որտեղ խոսում եմ Կարենի իմ' ամուսնու մասին, որը իրականում իմ հենարանն է , որը հրաշալի է զգում իմ աշխարհը' չլինելով այնտեղից և միշտ իմ կողքին է կանգնած , երբ ես հենվելու կարիք եմ զգում, ծնողներիս ու էլի այլ մտքեր։
Բնօրինակը մնաց այլևս իմ արխիվում
Ցավոք ոչինչ փոխել էլ հնարավոր չէր և ես գոնե էս կերպ ցանկացա էդ մի քանի բացը լրացնել...
Անին ինձ բացատրեց, որ այս պատմությունը պետք է վերաբերի միայն ինձ, իմ ներքին վերապրումներին...
Ինչևէ...
Իսկ մնացածը. Այնքան շնորհակալ եմ իմ երեխաներից' Անիից և Էրիկից , որ նվիրեցին ինձ այսքան հուզիչ պահեր...
Այսօր ես ամեն օր Աշխարհից խնդրում եմ խաղաղություն.
Խաղաղություն մեր ներսում և դրսում

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: