«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»-Ի ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՄՈՐ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԽՈՒՍՏԻ Է ԴԻՄԵԼ
Автор: ASA
Загружено: 21 июн. 2019 г.
Просмотров: 398 721 просмотр
Մարտին Խաչատրյանը 39 տարեկան է, բայց արդեն հասցրել է 4 դատվածություն ունենալ։ 5-րդն էլ էր նշմարվում՝ ավազակության համար։ Բայց Մարտինի մտքերն ուրիշ տեղ էին․ «Նուբարաշեն» բանտում եղած ժամանակ կալանավորն իմացել է մոր մահվան մասին։ Ուժայիններին երկար համոզել պետք չեղավ․ Մարտինին թույլ տվեցին վերջին հրաժեշտը տալ մորը։ Բնականաբար՝ ուղերցորդների ներկայությամբ։
Հունիսի 20-ին՝ հուղարկավորությունից հետո, Մարտինը և հարազատները սգո սրահում հոգեհացի էին հավաքվել։ Ալկոհոլը և ծանր ապրումներն արեցին իրենց գործը՝ հանցագործը սկսեց բարձր հայհոյել և կռվել։
Ինչպես պարզվեց, սա պարզապես խաբուսիկ քայլ էր։ Ինչ-որ պահի Մարտինը կայծակի արագությամբ տեղից վեր ցատկեց, դուրս վազեց սգո սրահից․․․և նստեց միացրած շարժիչով մեքենան, որը սգո սրահի մուտքին էր մոտեցրել հոգատար ընկերը։ Մարտինը սեղմել է գազին՝ իր հետևից թողնելով միայն ամպի փոշի։
Բայց բանտային ուղեկցորդները միամիտներից չեն։ Չորս կրակոց անիվների վրա, և մեքենան անշարժ կանգնեց տեղում։ Անհաջողակ հանցագործին վերադարձրին ճաղերի հետևը։ Այժմ նրան ավելի խիստ պատիժ է սպասում։
«Նուբարաշեն»-ը «Շոուշենկ» չէ, իսկ Մարտինը բնավ նման չէ Էնդի Դյուֆրեյնին։

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: