Ժուլիկությամբ ԵՄ չեն գնում. արկածախնդրություն է
Автор: Edmon Marukyan
Загружено: Apr 14, 2025
Просмотров: 10,863 views
Եվրամիությանն անդամակցելու կեղծ պատրանքներով իշխանությունը պարզապես փորձում է գալիք ընտրություններում ձայներ գեներացնել ու գողանալ` միաժամանակ փորձելով խաբել նաև հենց ԵՄ-ին։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ եթե ժողովրդին որոշակիորեն հաջողվում է խաբել, ապա Եվրամիության հարցում իշխանությունների ջանքերը զուր են անցնում։ Դրա վառ ապացույցն է այն, որ մինչ այսօր ԵՄ բարձրաստիճան 3 պաշտոնյաներից (Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտա, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալաս) որևէ մեկը հայտարարությամբ հանդես չի եկել կամ չի ողջունել նման օրինագծի ընդունումը։
«Պատկերացրեք՝ հետսովետական երկրներից մեկը, որ դեռ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, նման օրենք է ընդունում։ Դա մեծագույն քայլ է, և ԵՄ ղեկավարությունը պետք է ցնծար, պատվիրակություններ գային մեր երկիր, բայց իրենք գիտեն, որ սա ժուլիկության պրոցես է։ Նաև գիտեն, որ ՀՀ-ի համար անդամակցության դուռ չեն բացելու»,- նշում է Մարուքյանը։

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: