ServiceTitan -ը մանրադիտակի տակ/ Tesla-ի գերհամակարգիչը/ Նոր սերնդի ականջակալներ OpenAI-ից
Автор: Freedom Broker Armenia
Загружено: 2026-01-21
Просмотров: 282
Սկանավորեք QR կոդը կամ անցեք հղումով։ Սկսեք ձեր ֆինանսական ուղին վստահելի բրոքերային հարթակում
https://clck.ru/3NidWv
ԻԶԱԲԵԼԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ Վերլուծական ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
Եղեք տեղեկացված
Freedom Academy Armenia-ի
հետ
Ձևավորե՛ք ձեր ներդրումային պորտֆելը՝ մենթորի ուղեկցությամբ
Որպեսզի եթերները դառնան առավել արդյունավետ և օգտակար, խնդրում ենք կիսվել ձեր կարծիքներով և առաջարկություններով։ Ձեր հետադարձ կապը շատ արժեքավոր է մեզ համար → https://forms.gle/PEQYVzWqqQqwESe7A
1️⃣ ԱՄՆ, մաքսատուրքեր և լարված շուկաներ
Երեքշաբթի առավոտյան ամերիկյան ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները նվազեցին։
Պատճառը քաղաքական է՝ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունները։
Թրամփը սրեց առևտրային հռետորաբանությունը Եվրոպայի նկատմամբ։
Եվ դա կապեց… Գրենլանդիայի հարցի հետ։
ԱՄՆ-ը պատրաստ է մաքսատուրքեր սահմանել ՆԱՏՕ-ի 8 երկրի դեմ։
Սկզբում՝ 10% փետրվարի 1-ից,
հետո՝ մինչև 25% հունիսի 1-ից։
Եվրոպան քննարկում է պատասխան քայլեր՝ մինչև 108 միլիարդ դոլար։
Շուկաները լարվեցին՝ վախենալով նոր առևտրային պատերազմի սկզբից։
Բայց կա կարևոր փաստ։
Կիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝
բեռի միայն 4%-ն է ընկնում արտահանողների վրա,
իսկ 96%-ը վճարում են ամերիկացի սպառողները և բիզնեսը։
Փաստորեն մաքսատուրքերը ներքին հարկ են։
Դա Թրամփի դիրքերը դարձնում է ավելի թույլ, քան թվում է։
Լրացուցիչ ինտրիգ՝ նրա ելույթը Դավոսում։
2️⃣ Tesla, Իլոն Մասկ և Dojo սուպերհամակարգչի վերադարձը
Իլոն Մասկը կրկին փոխում է ռազմավարությունը։
Tesla-ն վերականգնում է Dojo 3 սուպերհամակարգչի նախագիծը։
Dojo-ն Tesla-ի ներքին AI հարթակն է։
Այստեղ ուսուցանվում են Full Self-Driving մոդելները։
Սա ապագա անօդաչու Tesla-ների «ուղեղն» է։
Նախկինում նախագիծը գրեթե սառեցվել էր։
Ընկերությունը կենտրոնացել էր սեփական AI չիպի՝ AI5-ի վրա։
Այժմ AI5-ը գրեթե պատրաստ է։
AI6-ը մշակման փուլում է։
Մասկն արդեն խոսում է AI7, AI8 և AI9-ի մասին։
Ավելի վաղ Tesla-ն օգտագործում էր Nvidia և AMD լուծումները։
Այժմ կրկին խաղադրույք է անում սեփական ենթակառուցվածքի վրա։
Թրենդը հստակ է՝ ընկերությունները ուզում են վերահսկել ամբողջ AI շղթան։
Մասկը վստահ է՝ Tesla-ի AI չիպերը կլինեն ամենամասսայականը աշխարհում։
3️⃣ OpenAI․ եկամուտներ, աճ և առաջին սարքերը
OpenAI-ն դեռ հրապարակային ընկերություն չէ։
Բայց ներդրողները ուշադիր հետևում են նրան։
2025-ին ընկերության տարեկան եկամուտը անցել է 20 մլրդ դոլարը։
2024-ին այն մոտ 6 մլրդ դոլար էր։
Եկամտի աճը կապված է հաշվարկային հզորությունների աճի հետ։
Հզորությունը մեկ տարում աճել է 0.6-ից մինչև 1.9 գիգավատ։
Օգտատերերի ակտիվությունը հասնում է նոր ռեկորդների։
OpenAI-ն սկսում է ցուցադրել գովազդ ChatGPT-ում ԱՄՆ-ում։
Սա մոնետիզացիայի կարևոր քայլ է։
Բացի դրանից, OpenAI-ն մտնում է սարքերի շուկա։
Առաջին սարքը՝ AI-ականջակալներ Sweetpea։
Դրանք ականջի հետևում տեղադրվող կապսուլներ են։
Դիզայնին մասնակցում է Ջոնի Այվը (նախկին Apple)։
Չիպը՝ 2 նմ Samsung Exynos։
Սպասվում են թարգմանություն իրական ժամանակում, ձայնային AI, հուշումներ։
Սա OpenAI-ի մեծ ապարատային ռազմավարության սկիզբն է մինչև 2028 թվականը։
Ինդեքսներ/բաժնետոմսեր․ Euro Stoxx 50, S&P 500, ԵՄ արտահանողներ, արդյունաբերական ընկերություններ, կիսահաղորդիչներ
ServiceTitan
ServiceTitan — SaaS ընկերություն։
Ստեղծում են ծրագրային ապահովում սանտեխնիկների, էլեկտրիկների, HVAC և շինարարական բիզնեսների համար։
Պարզ ասած՝ սա օպերացիոն համակարգ ծառայողական ընկերությունների համար։
Պատվերներ, հաճախորդներ, վճարումներ, վերլուծություն, մարքեթինգ՝ մեկ հարթակում։
Ընկերությունը արագ է աճում՝ տարեկան եկամուտ +25–27%։
Հաճախորդները մնում են երկար ժամանակ, շուկան դեռ մեծ է և թվայնացված չէ։
ServiceTitan-ը ոչ «մեմ-ակցիա», այլ իրական բիզնեսի աճի պատմություն, վերջերս դուրս է եկել բորսա։
Ինչո՞ւ են բաժնետոմսերը նվազել
Պատճառը շուկայի հոգեբանությունն է, ոչ թե բիզնեսի խնդիրներ։
Առաջին՝ ինսայդերային վաճառքներ. Գլխավոր տնօրենը վաճառել է բաժնետոմսեր։
Երկրորդ՝ բարձր գնահատում. Բաժնետոմսը թանկ էր, փոքր ուղղում անհրաժեշտ էր։
Երրորդ՝ շուկայի ընդհանուր տրամադրություն. SaaS բաժնետոմսերը առաջինն են ընկնում, երբ ռիսկը բարձրանում է։
Ներգրավվածություն, եկամուտ կամ պրոդուկտի խնդիր չկա. սա ուղղում է, ոչ ճգնաժամ։
FX/տոկոսադրույքներ․ EURUSD, USDJPY, USDCHF, ԱՄՆ 10-ամյա եկամտաբերություն, գերմանական բունդեր
Հումք․ ոսկի, արծաթ, նավթ Brent/WTI
Հաշվետվություններ․ NFLX, INTC
#շուկաներ #ներդրումներ #մակրո #մաքսատուրքեր #Եվրոպա #ոսկի #հաշվետվություններ #բաժնետոմսեր
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: