ՄաֆիաDoor - Խաղ 2
Автор: MONK3
Загружено: 12 апр. 2025 г.
Просмотров: 88 793 просмотра
ՄաֆիաDoor-ի երկրորդ խաղը նկարահանման հրապարակում է:
Էվելինան, Արուսիկը, Հայկը, Ռոզին, Գևորգը, Հայկուհին, Բորիսը և Դիանան հանդես են գալիս յուրատիպ կինոկերպարներով:
Բոլոր մասնակիցները երկու խաղի հնարավորություն են ունենալու. առաջին խաղում հեռանալիս մասնակիցները բացելու են խաղաքարտերը, իսկ երկրորդ խաղը ամբողջությամբ փակ տարբերակով է լինելու՝ խաղաքարտերը չեն բացվելու:
Նկարահանումը սկսված է...
Զգուշացե՛ք, դռները բացվում են…
___________________________________________
Հակիրճ՝ խաղի մասին.
Միջազգային նշանավոր խաղի MONK3-ի ադապտացիան
Խաղում 8 մասնակից կա, որոնք բաժանվում են երկու հակամարտող կողմերի՝ 2 սև և 6 կարմիր: Կարմիր խաղացողներից երկուսը՝ թիկնապահն ու թաղայինն ունեն հատուկ կարգավիճակ: Թիկնապահը, երկրորդ գիշերից սկսած, կարող է ինչ–որ մեկին (ներառյալ իրեն) փրկել՝ իմունիտետ տալ, սակայն ամբողջ խաղի ընթացքում յուրաքանչյուր խաղացողի դեպքում դա կարող է անել միայն մեկ անգամ: Թաղայինը, երկրորդ գիշերից սկսած, կարող է ստուգել ցանկացած խաղացողի՝ իմանալով արդյոք նա սև, թե կարմիր խաղացող է: Երկրորդ գիշերից սկսած սևերը համատեղ որոշմամբ հեռացնում են որևէ մասնակցի: Եթե այդ մասնակցին թիկնապահը նույն գիշերվա ընթացքում իմունիտետ է տված լինում, նա մնում է խաղում:
Խաղը հաղթելու համար կարմիր խաղացողները պետք է հեռացնեն բոլոր սև խաղացողներին, իսկ որպեսզի հաղթեն սևերը, նրանց և կարմիր խաղացողների թիվը պետք է հավասար լինի:
___________________________________________
00:00 - ՄաֆիաDoor
49:16 - Խաղ 2

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: