Մեր մեծերը - Ջիվանի
Автор: Samvel Armenian
Загружено: 23 июл. 2013 г.
Просмотров: 46 504 просмотра
Ջիվանի (Սերոբ Ստեփանի Լևոնյան) (1846 - 1909), աշուղ, ժողովրդական երգիչ։
Ծնվել է 1846 թ. Ախալքալաքի գավառի Կարզախ գյուղում։ Սովորել է աշուղ Թիֆիլիի մոտ, որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում։ Մինչև 1880-ական թթ նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։
Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է, ամենամեծ աշուղը հայ իրականության մեջ։ Նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը։ Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը։
Ջիվանու երաժշտական ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղական հետագա սերունդների վրա։
Աշուղական արվեստը Ջիվանին սովորում է կարզախցի նշանավոր աշուղ Սիայու մոտ։ Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։
Ջիվանին իր խմբով շրջագայել է հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ տեղերի հայաբնակ վայրերում։ 1895 թվականին աշուղը ընտանիքով ընդմիշտ տեղափոխվում է Թիֆլիս:
1909 թվականի աշնանը Ջիվանին ծանր հիվանդանում է և ընկնում անկողին։ Անօգնական վիճակում հիվանդությունը ծանրանում է և տևում հինգ ամիս։ 1909 թվականի մարտի 19 հանճարեղ երգիչը վախճանվում է։
Ջիվանին երգեց ավելի քան 40 տարի, ժողովրդի համար ոչինչ չխնայեց։ Նա հորինել է մոտ 800 երգ։ Աշուղի անվան հետ են կապված «Աշուղ Ղարիբ», «Ասլի Քյարամ», ինչպես և արևելյան այլ սիրավեպեր։ Նրա ստեղծագործությունները առանձին գրքերով լույս են տեսել 1882, 1912 թվականներին։ Մեր օրերում լույս են տեսել տպագրված և անտիպ երգերի մի քանի ժոդովածուներ։ Ջիվանին իր երգերով հանդես է եկել իբրև մեծ հայրենասեր, առաջադիմական գաղափարների պրոպագանդիստ, անարդարության, հետամնացության դեմ անհաշտ մարտնչող։ Հալածանքից խուսափելու նպատակով շատ մտքեր արտահայտել է այլաբանորեն։ Այդ տեսակետից առավել բնորոշ է «Խելքի աշեցեք» հռչակավոր երգը։
Հայ իրականության մեջ ոչ մի աշուղ այնպես չի սիրվել, ինչպես Ջիվանին։ Այսօր էլ գուսանի երգերը ամենուրեք հնչում են իրենց խոր բովանդակությամբ և հյութեղ եղանակներով։ Շատ աշուղներ երգեր են ձոնել մեծ երգչին, իսկ շատ շատերն էլ նրա անունը հիշատակել են իրենց երգերում։

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: