Գյուղին սիրահարվածները
Автор: Ankyun gumarats 3
Загружено: 2025-08-01
Просмотров: 45939
Եղեգնուտի խաղաղ ու կանաչապատ մի անկյունում ապրող Վալերիկ եւ Սուրյա Ղազարյանները երջանիկ ամուսիններ են:Անտառափեշին գտնվող նրանց տունը լի է ջերմությամբ ու սիրով,թեեւ պակասում է մանկան ծիծաղը:Նրանց երկու երեխաները հայրենքիում չեն, ծնողները կարոտում են, իրենց կարոտն առնում գյուղից՝որտեղ նրանք մեծացել են:Ամուսինները վաղ առավոտից իջնում են իրենց այգին՝ հողի ու ծառերի հետ զրույցի նմանվող աշխատանքով զբաղվելու։ Իսկ երբ արևն իր առաջին ճառագայթները սփռում է գյուղի վրա, կնոջ քնարի նման հնչող ձայնը թևածում է ծառերի միջով։ Նա երգում է, երգում հողին, երկնքին ու իր հայրենիքին։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: