«ԲԵԼԳԻԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ» ԱՎԵՏԻՍ ՖԵՏԵԼՅԱՆ.ՃԱՐՏԱՐԱԳԵՏ ԵՎ ԲԱՐԵՐԱՐ
Автор: Karen R. Kocharyan
Загружено: 2025-08-19
Просмотров: 56
2001 թվականի հունվարի 13-ին մի խումբ շնորհալի երաժիշտ երեխաների խմբով, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանակավարժական քոլեջի փոխտնօրեն Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ , Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ճանաչված ջութակահար,Բրյուսելի պատվավոր քաղաքացի Կարեն Հարությունյանի հրավերով համերգային ծրագրերով մեկնեցինք Բելգիա: Մոտ մեկ ամսվա շրջագայությունների ընթացքում կատարեցի նկարահանումներ, ապա «3-րդ ալիք» հեռուստածրագրով ներկայացրեցի ֆիլմաշար, նվիրված ուղևորությանը:
Վերջերս որոշեցի այդ ֆիլմերը թարմացնել , վերամոնտաժել, թվայնացնել և ներկայացնել ձեր ուշադրությանը:
Այս տեսաֆիլմը պատմում է սիրիահայ բարերար և ճարտարագետ Ավետիս Ֆետելյանի մասին, ով մեծ դեր խաղաց այս շրջագայության կազմակերպելու գործում: Հունվարի 22-ին մեր խումբը հյուրընկալվել էր նրա օջախում: Մանրամասները տեսաֆիլմում:
Նախագծի հեղինակ,ռեժիսոր և օպերատոր՝ Կարեն Քոչարյան
Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի
Մոնտաժը՝ Արամ Պապոյանի և Կարեն Քոչարյանի
Շնորհակալություն Կարեն Հարությունյանին և Ավետիս Ֆետելյանին հյուրընկալության և նկարահանումներին աջակցելու համար: :
© 2001 Channel 3
© 2025 Karen Kocharyan
© 2025 K.R.K.production

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: