Բիզնես տուր «Անուշ» ընկերությունների խմբում
Автор: BSCOSMO ECO SYSTEM
Загружено: Дата премьеры: 16 июл. 2024 г.
Просмотров: 21 510 просмотров
🌟 Հաջողված բիզնես տուր «Անուշ» ընկերությունների խմբում! 🌟
Մենք անցկացրինք ոգեշնչող բիզնես տուր մեր անդամների համար «Անուշ» ընկերությունների խմբում, որը միայն ԱՄՆ արտահանում է 7 միլիոն դոլար արժողությամբ արտադրանք։ Սա եզակի փորձ էր, որը ցուցադրեց հայկական գյուղատնտեսության ամբողջ ուժն ու ներուժը։
📅 Ամսաթիվ: 29 հունիսի
Ի՞նչ տեսանք`
1. Չրերի արտադրություն.
Մեր ռեզիդենտները ծանոթացան չրերի արտադրության գործընթացին։ Հատուկ ուշադրություն դարձվեց սալորաչրին, որը կազմում է «Անուշ» ընկերության արտադրանքի ավելի քան 90%-ը։ «Անուշ» ընկերության հիմնադիր Հայկ Մանուկյանը ցույց տվեց արտադրության ամբողջ ցիկլը և կազմակերպեց աներևակայելի ֆուրշետ իրենց արտադրանքից։
2. Պիստակի պլանտացիա.
Գործարանից հետո մենք ուղևորվեցինք պիստակի պլանտացիա, որը զբաղեցնում է ավելի քան 170 հեկտար տարածք։ Սա հայկական գյուղատնտեսության զարգացման մեջ աներևակայելի ներդրումների փոքր օրինակ է։ Տպավորիչ տեսարան, որը ցույց տվեց, թե որքան հզոր և հեռանկարային կարող է լինել գյուղատնտեսությունը։
Հայկ Մանուկյանի հաջողության պատմությունը`
Հայկը պատմեց իր հաջողության մասին, թե ինչպես նա զրոյից, լինելով ոչ շատ վաղ անցյալում վարձու աշխատող, ստեղծեց այսպիսի լայնածավալ բիզնես։ Նա կիսվեց իր բիզնեսի գաղտնիքներով, պատմեց թվերի և տարբեր նախագծերի եկամտաբերության մասին։ Սա իսկական փորձի փոխանակում էր բիզնեսի կառավարման և զարգացման մասին։
Հանդիպում ռեստորանում`
Հագեցած էքսկուրսիայից հետո Հայկը հրավիրեց մեզ «Սարդարապատ» ռեստորան, որտեղ ընկերական մթնոլորտում կազմակերպվեց ճաշ։ Մեր ռեզիդենտներն ունեին եզակի հնարավորություն անձամբ հարցեր հղել Հայկին և ստանալ արժեքավոր խորհուրդներ ու առաջարկություններ։
Մեր անդամները ստացան անգնահատելի փորձ և ոգեշնչում իրենց սեփական նախագծերի համար։ Այս այցը ցույց տվեց, թե ինչպես կարելի է հուբբին վերածել հաջողակ և լայնածավալ բիզնեսի։
🔗 Միացեք BSCOSMO FAMILY-ին՝ ստանալու այսպիսի եզակի հնարավորություններ և ոգեշնչում ձեր բիզնեսի համար։

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: