ՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է
Автор: ԶԻՆՈՒԺ MEDIA
Загружено: 27 июн. 2022 г.
Просмотров: 3 195 просмотров
Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել
Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։
Միջոցամանը ներկա են եղել պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի
ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։
Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ,
պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի
մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։
Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել թե՛ արցախյան առաջին, և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։
Հանդիսավոր միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: