Վալյա Սամվելյան - Ասա ինչու՞ դու լուռ ես
Автор: Armenian Melodies
Загружено: 6 янв. 2014 г.
Просмотров: 28 661 просмотр
Գուսան Աշոտ
Ասա ինչու՞ դու լուռ ես
Դու աննման ի՛մ կյանքի լույս, իմ հոգյակ,
Ձմեռ հալող գարնանային արև ես,
Կարոտ առնող զով զեփյուռ ես դու խոսնյակ,
Կյանքիս այգում դու կենարար անձրև ես:
Ասա, ինչո՞ւ դու լուռ ես, սիրո՛ւն ջան,
Ղարիբի պես տխուր ես, սիրո՛ւն ջան,
Իմ սրտին սիրո հուր ես, սիրո՛ւն ջան,
Մոտ արի:
Դու իմ սերն ես, քո բուրմունքն է իմ սրտում,
Քո անունը, քո պատկերը իմ մտքում,
Դու փայլում ես, որպես լուսին երկնքում,
Լույս ես տալիս մութ գիշերին, լուսերե՛ս:
Ծարավ առնող հազար ակնյա աղբյուր ես,
Սիրող սրտիս կյանք պարգևող համբույր ես,
Հազար ծաղկով, հազար երգով գարուն ես,
Դու Աշոտիս հավերժական նվերն ես:
(Գտեք մեզ նաև ֆեյսբուքում` Armenian Melodies - Հայկական մեղեդիներ` / armenianmelodies )

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: