Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

"Gandzasar" ensemble - Sasno ahegh krvin (Armenian folk song)

Автор: AYGABER

Загружено: 2023-07-11

Просмотров: 717

Описание:

Հայ ժողովրդական «Սասնո ահեղ կռվին» երգն է՝ «Գանձասար» անսամբլի կատարմամբ։ Գեղարվեստական ղեկավար՝ Թովմաս Պողոսյան։ Մենակատար՝ Սահակ Սահակյան։ Դուդուկ՝ Նորիկ Սահակյան, թառ՝ Արտեմ Խաչատրյան, դհոլ՝ Էդուարդ Մուսաբեկյան։ Սկավառակը ձայնագրվել է 1991 թ. մայիսին Աթենքում «Համազգային» միության աջակցությամբ։
1890-ականների վերջին Թուրքիայի կառավարությունը կազմակերպեց հայության հերթական կոտորածները: Սուլթան Աբդուլ Համիդը չէր կարողանում համակերպվել հատկապես Սասունի կիսանկախ վիճակի հետ: Իսկ դա այստեղի հայությանը հնարավորություն էր տալիս զենք կրել, հակառակ երկրի օրենքի, որով արգելված էր «անհավատ» հայերին զենք կրել, և ազատ կյանք վարել: 1894-ի հունիսին Համիդի հանձնարարությամբ Սասուն արշավեց 12.000-անոց զորք՝ Զեքի փաշայի գլխավորությամբ, որին միացան այլ զորքեր ևս:
Օգոստոսի սկզբներին թուրքերը հարձակման անցան: Կայծքարե հրացաններով, դաշույններով ու կացիններով զինված սասունցիները, Գևորգ Չաուշի, Դժոխք Հրայրի, Մեծն Մուրադի, Շենիկ գյուղի տանուտեր Գրգոյի (Գրիգոր Մոսեյանի) գլխավորությամբ մեկ շաբաթ աներևակայելի խիզախությամբ կռվեցին թշնամու դեմ, ապա նահանջեցին դեպի Անդոկ, Տալվորիկ լեռները՝ շարունակելով պայքարը նեղ պաշարման մեջ: Այս մարտերում աչքի ընկան Գրգոն և նրա ջահել կինը՝ Շաքեն, ով լեռներում էր հայտնվել ու այդ պաշարման մեջ ընկել՝ մեկ տարեկան երեխային գրկած: Նա ևս մասնակցում էր կռվին և սասունցի մյուս կանանց հետ իր ներկայությամբ ոգևորում տղամարդկանց: Երբ զինամթերքը սպառվեց, Շաքեն,տեսնելով թշնամու անհամար ուժերը և զգալով, որ այլևս անհնար է ազատվել, հավաքեց վերջին ուժերը, բարձրացավ ժայռի վրա և երեխան գրկին նետվեց անդունդը:
Երգում ասվում է, որ Սասնա ահեղ կռվի ժամանակ գելիեգուզանցի Հավսեն իր երկու տղաներին ուղարկեց օգնելու Գրգոյին: Իսկ այդ ընթացքում մեր՝ հայոց սուրբ Մարաթուկ, Անդոկ ու Ծովասար լեռները կանչում են, թե ամոթ է, մինչև երբ պիտի իրենք մնան գերության մեջ:
Ապա ասվում է, որ շատ ենք արյուն թափել, բայց այդպես էլ չտեսանք այն գարունը, այն ազգային զարթոնքը, հանուն որի պայքարել ենք, և միշտ արտասվել ենք՝ թուրքական կառավարության բռնությունների, մեր բնակավայրերի ավերման ու հարազատների կոտորածների պատճառով, և օգնության է կանչվում Աստված:
Վերջին քառատողում խոսվում է սասունցի քաջուհիների մասին, որոնք օրերն անցկացրել են՝ երեխաներին գրկած, մոսին հրացանը՝ ուսերին, իսկ դեմքերին՝ ցասում, ինչպես շենիկցի Գրգոյի կին Շաքեն, միշտ սթափ ու պատրաստ՝ թուրքի հարձակմանը դիմագրավելու:
Armenian folk war song "Sasno ahegh krvin" singing Sahak Sahakyan with "Gandzasar" ensemble.

Սասնո ահեղ կռվին Գելիգուզանցի Հավսեն,
Էրկու մանչն իր ղրկեց Գրգոյին քոմակ:
Մեր սուրբ Մարաթուկ, Անդոկ, Ծովասար կկանչին,
«Չուր երբ գերի մենք մնանք, ամոթ է մըզի»:
ՈՒր մենք քար կը հալցունք, ջուր կը դարձունք երկաթ,
Հերիք էղնինք ծառա տաճիկներուն վատ:

Իրեն էրկու տըղին Ավեին, Հաջոյին,
Առավ ուր խմբի մեջ, մտավ գոտեմարտ:
Հաջո, Հաջո լաչակ քաշիմ, քաշիմ ես քու գլուխ,
Հորի ես կայնե, լաո, մտիր գոտեմարտ:

Շատ ենք թափել արուն, չըտեսանք վառ գարուն
Մըր աչքերուն միշտ լաց, օգնե մեզ Աստված,
Դուք մըզի ապավեն, փըրկէք թուրքի դավեն
Քաջորդիք Սասնո տան, մենք ձեզի ղուրբան:

Մեր կանանց կրծքին մանչ, ուսին մոսին, ձեռքին մաճ,
Նրանց դեմքին ցասում, փառք քեզի, Սասուն:

"Gandzasar" ensemble - Sasno ahegh krvin (Armenian folk song)

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Լեզվակռիվ սկավեց. հանգիստ պահի քեզ, էս շենքում մյուս անգամ չես հայտնվի

Լեզվակռիվ սկավեց. հանգիստ պահի քեզ, էս շենքում մյուս անգամ չես հայտնվի

Քաշքշուկ ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները հեռացրին «Ժողովուրդ»-ի լրագրողներին, որոնք անցագրով էին ներսում

Քաշքշուկ ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները հեռացրին «Ժողովուրդ»-ի լրագրողներին, որոնք անցագրով էին ներսում

Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ ե կլինի ձեզնից հետո։ Դուք օֆիս եք

Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ ե կլինի ձեզնից հետո։ Դուք օֆիս եք

Это САМЫЙ ЩЕДРЫЙ Армянин Америки. Его называли Отцом Армянской Диаспоры.

Это САМЫЙ ЩЕДРЫЙ Армянин Америки. Его называли Отцом Армянской Диаспоры.

"Hayasa" ensemble - K'ouzem ertam (Armenian folk song)

BINGYOL (ARMENIAN FOLK SONG) - OMBRA & GIULIA CAMPANA LIVE AT MILANO JAZZ CLUB BCN.

BINGYOL (ARMENIAN FOLK SONG) - OMBRA & GIULIA CAMPANA LIVE AT MILANO JAZZ CLUB BCN.

Էդվարդ Բեգլարյան-«Սասնո ահեղ կռվին»

Էդվարդ Բեգլարյան-«Սասնո ահեղ կռվին»

Նիկոլ Փաշինյան, վատ լուր ունեմ ձեր համար. Սամվել Աշոտյան

Նիկոլ Փաշինյան, վատ լուր ունեմ ձեր համար. Սամվել Աշոտյան

Почему огонь ГОРИТ. Ответ Фейнмана переворачивает реальность

Почему огонь ГОРИТ. Ответ Фейнмана переворачивает реальность

Гукасян из тюрьмы о Кочаряне: Звонок, который взорвал сеть

Гукасян из тюрьмы о Кочаряне: Звонок, который взорвал сеть

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ.

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ.

"Hayasa" ensemble - Ke qeler (Armenian folk song)

Իսրայել Օրի, Պետրոս Մեծ և Հռոմի Պապ․ չիրականացած քրիստոնեական դաշինք

Իսրայել Օրի, Պետրոս Մեծ և Հռոմի Պապ․ չիրականացած քրիստոնեական դաշինք

Нам лгали об истории Турции. Подлинное происхождение турок

Нам лгали об истории Турции. Подлинное происхождение турок

Հայկական ՈՒրախ Երգեր—TATEV ASATRYAN(ARMENIAN MIX)

Հայկական ՈՒրախ Երգեր—TATEV ASATRYAN(ARMENIAN MIX)

Sasna ahex grvin....@ Sasountsi saro

Sasna ahex grvin....@ Sasountsi saro

⚡️КИСЕЛЁВ НЕ ВЫДЕРЖАЛ ЮНУСА! Эфир прерван на полуслове

⚡️КИСЕЛЁВ НЕ ВЫДЕРЖАЛ ЮНУСА! Эфир прерван на полуслове

Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգիստը․ ներկա է նաև Փաշինյանը․ ՈւՂԻՂ

Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգիստը․ ներկա է նաև Փաշինյանը․ ՈւՂԻՂ

Почему скорость света — предел? Открытие Фейнмана перевернёт твоё представление о реальности

Почему скорость света — предел? Открытие Фейнмана перевернёт твоё представление о реальности

Сенсация! Почему исчезло королевство кавказцев, германцев в Испании?

Сенсация! Почему исчезло королевство кавказцев, германцев в Испании?

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: infodtube@gmail.com