Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Հասմիկ Սիմոնյան․ Մեղուներ պահող աղջիկը (Նարինե Գրիգորյան)

Автор: Yerevan Bookfest

Загружено: 2019-11-22

Просмотров: 119895

Описание:

Մեղվապահը պապս է,
իսկ ես մորս մասին եմ ուզում խոսել,
որ ժիր մեղու է,
և տունը մայրիկի բուրում է տարատեսակ համադամ թխվածքներով,
և սիրտը մայրիկի փափուկ է մանուշակի տերևի պես,
մենք բոլորով ուտիճների նման կծոտում ենք անդադար մայրիկին,
որ ժպտում է լուռ ու գեղեցիկ՝ ի պատասխան մեր տգեղ խոսքի, որի մեջ ձայնավորները շատ են, բաղաձայնները՝ կարճ:

Մայրիկն աշխատում է օրնիբուն,
և իսկապես կուզեր հանգստանալ, եթե վստահ լիներ, որ դա ևս աշխատանք է:
Նա հաճախ է օգտագործում «երջանիկ» բառը, երբ նկարագրում է իրեն ու մեզ
և այնքան վստահ է խոսում, որ դժվար չի կռահել՝ նա քիչ է երջանիկ եղել,
որովհետև այդպես վստահ կարող են լինել միայն դժբախտները, իսկ երջանիկները կասկածում են միշտ:

Մայրիկը սիրում է իր ծաղիկներին:
Ծաղիկները սիրում են մորս,
և այդ սերը չի կեղտոտվում բառերով ու գունազարդ պատկերներով:
Դա ծաղկումի ու շոյանքի միջև մի բան է, որ անհեթեթ է թվում մեզ
ու հատկապես հայրիկին, որին թվում է՝ լուսամուտագոգը զավթել են
և սպառնում է պարբերաբար ազատել մեր տունը կանաչ ելուզակներից:
Բայց մայրիկը սիրում է ծաղիկներին,
ծաղիկներն էլ սիրում են մորս ու առավել փարթամ աճում:

Մայրիկը թխում է անուշեղեններ՝ ոլորուն, շերտավոր, քառակուսի ու կլոր:
Նա փորձարար է, որ ոչ մի կերպ չի գնահատվում
քաղցրի հանդեպ պահպանողական հայացքներ ունեցող մեր տանը,
և ալյուրի հետքը նրա այտին խիզախումի նշան է համառ,
որ անտարբեր սրբվում է իմ կամ եղբորս կողմից:

Նա կարդում է գրքեր
ու ժամանակակիցներից գիտի բոլորին
ոչ միայն դեմքով ու գրքի կազմերով:
Հավանում է քչերին: Ես այդ թվում չկամ:
Հատկապես թարգմանություններս համարում է անտաղանդ,
Իսկ փորձարկումներս լեզվի՝ լեզվի հանդեպ բռնություն:
Sարիների հեռվից եկած նրա խոհարարական գրքույկում
Սևակից հաջողված տողեր կան,
հատվածներ Բ. Պրուսի «Տիկնիկից»
և կարելի է գտնել ցուցումներ,
թե ինչպես պատրաստել միկադո և ինչպես հաշվարկել օրերը՝
հղիանալու համար ցանկալի սեռի պտղով:

Մայրիկը չի խմում, չի ծխում, ատում է ծխող կանանց,
և ամեն անգամ նորովի է մեռնում,
երբ սիգարետի հոտ է առնում ինձնից,
երբ սիգարետի մասին հիշատակվում է բանաստեղծությանս մեջ,
երբ սիգարետով նկար է հայտնվում համացանցում՝ իր աղջկա ակտիվ մասնակցությամբ:
Մայրիկը բռնում է սիրտը, լացում
և հիշեցնում արցունքների միջից,
որ ծխելուց ատամները դեղնում են, ձայնը՝ կոպտանում,
իսկ մազերը կարող են թափվել:

Հորս առաջին կրակայրիչը նվիրել է մայրիկը:

Երբեմն մենք կռվում ենք,
ու մայրիկը պնդում է մշտապես, որ ինձ փոխեցին իմ գրքերը
ու տարան իր աղջկան, և ես բնավ իր այն աղջիկը չեմ, որ ունեցավ գարնանը,
որ այդ ես չէի կարդում, այլ գրքերն էին կարդում ինձ
ու նշումներ անում վրաս և ընդգծում մատիտով,

մայրիկը հիշեցնում է հաճախ
որ ես տրամաբանելուց զրո էի,
և երբ միասին հաշվում էինք, թե քանի ոտք ունի աթոռը, իմ պատասխանը
ապուշի պես լռելն էր:
Ուզում եմ ասել քեզ, մա, որ շատ բան առանձնապես չի փոխվել
լռելը շարունակում է մնալ իմ հոբբին
թեև դու էլ շարունակում ես սարսափել, թե ոնց քեզնից ծնվեցի ես
ու միակ բանը, որ հարմար գտա ժառանգել քեզնից, ոտնաթաթերդ են մեծ
ու՞մ քաշեցիր էսքան անպատասխանատու
չես դադարում ամեն օր զարմանալ
ու ես էլ
չեմ դադարում
ամեն օր
զարմացնել

քեզ հետ, մա, քեզ հետ,
ապրելով անհնարին դաժան կյանքը այս՝
բացթողումների, տագնապի ու սիրո
հիմա, երբ մի պստլիկ կատու տաքացնում է որովայնս դատարկված
ես քեզ եմ պարզում ձեռքս
որովհետև չունեմ ոչ մեկի
որովհետև ինչ ունեմ, դու ես
քո ներումը մեծ
և երբեք չկիսատվող սիրտը քո
որ այնքան հաճախ է գոռացել ինձ վրա
զայրույթից
հուսահատությունից

ինձ տուն տար մա
լվա դեմքս
և երբ գրականությունը իմ ետևից գա
ասա, որ ես հոգնել եմ շատ
ասա, որ ես մենակ եմ շատ
ասա, որ ես հետ եմ գնում
և իմ մանկությունը
թողած
դեղինի մեջ՝
մեղրի ու մեզի, արևի ու ոսկու

ասա
եղավ
լավագույն սկիզբը
ու վատագույն սկիզբը եղավ
ասա, որ ինձ կերան
ասա, որ ես չկամ
ասա թող ինձ քեզ մոտ թողնի մա
ասա թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ

Հեղինակ՝ Հասմիկ Սիմոնյան
Կարդում է Նարինե Գրիգորյանը

Հասմիկ Սիմոնյանը ճանաչվել է հաղթող #YerevanBookfest 2018-ի Պոեզիա անվանակարգում։

Հասմիկ Սիմոնյան․ Մեղուներ պահող աղջիկը (Նարինե Գրիգորյան)

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Եղվարդ. Մեղուներ պահող աղջիկը

Եղվարդ. Մեղուներ պահող աղջիկը

Սեռական օրգանն էիք ուզում ցույց տալ, ես գետինն էի մտնում. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

Սեռական օրգանն էիք ուզում ցույց տալ, ես գետինն էի մտնում. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

Տաթև Հովակիմյան - Չգնաս, բայց գնաս

Տաթև Հովակիմյան - Չգնաս, բայց գնաս

Հայ պերսոնա Նարինե Գրիգորյան Hay persona Narine Grigoryan

Հայ պերսոնա Նարինե Գրիգորյան Hay persona Narine Grigoryan

Սոս Սարգսյան․ ինձ բաց թողեք, ես գնամ

Սոս Սարգսյան․ ինձ բաց թողեք, ես գնամ

Պետրոս Հոկտանյան  / Մեզանից հետո

Պետրոս Հոկտանյան / Մեզանից հետո

Если Вам Задают Эти 5 Вопросов — Вами Пытаются Манипулировать - Карл Юнг

Если Вам Задают Эти 5 Вопросов — Вами Пытаются Манипулировать - Карл Юнг

Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը կբոյկոտեն Յոթ Վերքում վարչապետի մասնակցությամբ պատարագը

Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը կբոյկոտեն Յոթ Վերքում վարչապետի մասնակցությամբ պատարագը

Կարդում է Սոս Սարգսյանը - Մարոն (Հ. Թումանյան)

Կարդում է Սոս Սարգսյանը - Մարոն (Հ. Թումանյան)

Դու խեղդվում էիր | Սյունե Սևադա, Տաթև Հովակիմյան

Դու խեղդվում էիր | Սյունե Սևադա, Տաթև Հովակիմյան

Վարպետության դաս. Նարինե Գրիգորյան

Վարպետության դաս. Նարինե Գրիգորյան

5-ЛЕТНИЙ МАЛЬЧИК говорит «Я ДЖОН ЛЕННОН, и я МОГУ это ДОКАЗАТЬ»

5-ЛЕТНИЙ МАЛЬЧИК говорит «Я ДЖОН ЛЕННОН, и я МОГУ это ДОКАЗАТЬ»

Պետրո Հոկտանյան  /  Երեկ

Պետրո Հոկտանյան / Երեկ

Բաբկեն Չոբանյան | ՄԱՅՐԻԿ

Բաբկեն Չոբանյան | ՄԱՅՐԻԿ

Փաշինյանն ինձ չէ՞ր ճանաչում, ունեցվածքս չգիտե՞ր. Արշակ Սրբազանին էլ հարվածեց, որ մյուսները վախենան

Փաշինյանն ինձ չէ՞ր ճանաչում, ունեցվածքս չգիտե՞ր. Արշակ Սրբազանին էլ հարվածեց, որ մյուսները վախենան

Քաղաքից գյուղ՝ մեղուների հետևից․ Մի կնոջ պատմություն

Քաղաքից գյուղ՝ մեղուների հետևից․ Մի կնոջ պատմություն

Sevak  (Севак Ханагян) - Hin Fayton (Старый Фаэтон) Live Acoustic Cover

Sevak (Севак Ханагян) - Hin Fayton (Старый Фаэтон) Live Acoustic Cover

Arevik Gevorgyan-Yes khaghaghvel em

Arevik Gevorgyan-Yes khaghaghvel em

Կարդում է Սոս Սարգսյանը - Լոռեցի Սաքոն (Հ. Թումանյան)

Կարդում է Սոս Սարգսյանը - Լոռեցի Սաքոն (Հ. Թումանյան)

Մեկ անգամ հաղթողը, նորից կհաղթի. Նարինե Գրիգորյան

Մեկ անգամ հաղթողը, նորից կհաղթի. Նարինե Գրիգորյան

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]