ԵՄ-ն Trip-ում փայ է ուզում, Սյունիքում նոր զարգացումներ են սպասվում | Platform 82
Автор: Edmon Marukyan
Загружено: 2025-12-26
Просмотров: 7310
ԵՄ-ն Trip-ում փայ է ուզում, #Սյունիք ում նոր զարգացումներ են սպասվում | Platform 82
Քննարկել ենք Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենի աններելի վարքագիծը, երբ նա Մայր Տաճարի հարակից տարածքում բարձրացել էր Վեհարանի շրջակայքում գտնվող գերեզմանաքարերի վրա։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց իշխանության կողմից եկեղեցու նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի իրական մակարդակը։ Այնուամենայնիվ, եկեղեցին հերթական անգամ կարողացավ ազատվել տիրադավ փորձերից և արդեն երրորդ անգամն է, որ ամուր կանգնելով իր դիրքերում՝ կոտրում է իշխանության պարտադրանքների տրամաբանությունը։
Հատուկ ուշադրություն ենք դարձրել նաև այն փաստին, որ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն առանց համազգեստ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ շարժվում էր դեպի Մայր Տաճար՝ բոյկոտի գործողությունների շրջանակում։ Այս հանգամանքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ գործընթացների իրական նպատակների, թե՛ պետական կառույցների քաղաքական ներգրավվածության վերաբերյալ։
Միջազգային համատեքստում անդրադարձել ենք ԱՄՆ-ի կողմից հրապարակված ազգային անվտանգության ռազմավարությանը՝ փորձելով հասկանալ դրա ազդեցությունը գլոբալ և տարածաշրջանային գործընթացների վրա։ Քննարկել ենք նաև այն փաստը, որ Եվրոպան այսօր ունի թույլ և անկարող առաջնորդներ, որոնք չեն կարողանում արդյունավետ արձագանքել իրենց առջև ծառացած լուրջ մարտահրավերներին։
Անդրադարձել ենք նաև Նիկոլ #Փաշինյան ի հայտարարություններին, թե իբր Դոնալդ Թրամփը #Հայաստան ի կողմն է։ Սակայն այստեղ առաջանում է առանցքային հարց՝ արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, թե փաստացի գործընթացները ընթանում են Ալիևի հետ։ Սյունիքի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ թե՛ Եվրամիությունը, թե՛ Ռուսաստանը բանակցում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ այլ դերակատարների հետ, ինչը խոսում է Հայաստանի դերի և սուբյեկտայնության լրջագույն թուլացման մասին։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: