Փաստաթղթով կա մեկ անխոչընդոտ ճանապարհ. էլ ի՞նչն է փոխադարձ
Автор: Edmon Marukyan
Загружено: 2025-08-14
Просмотров: 17934
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, ոչ մի բանի դիմաց, Մայր Հայաստանից զիջում է արվել ի օգուտ Ադրբեջանի։
📌 Խաղաղության պայմանագրի հիմնական խնդիրը.
🗣️ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանը քմ-ով և կոնկրետ քարտեզով։
📌 Խաղաղության պայմանագրի դամոկլյան սրեր-հոդվածները.
📎ՀՈԴՎԱԾ VI
Ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով։
🗣️ «Սահմանազատումը» իրականում տեղի է ունենալու հետևյալ կերպ․ Ադրբեջանը պատերազմի սպառնալիքով պահանջելու է ռազմավարական նշանակության կետեր ՀՀ-ից։
📎 ՀՈԴՎԱԾ VII
Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։
🗣️ Նախ, ստացվում է՝ եվրոդիտորդները գնում են Հայաստանից, և հետո, եթե տարիներ անց մեր թոռները կամ ծոռները որոշեն որևէ պետության ռազմաբազա տեղակայել, օրինակ, Սյունիքում, չեն կարողանալու, քանի որ այս հոդվածով դա բացառվում է։ Ասում են, թե այդ պահանջը երկկողմ է գործում։ Շատ լավ, բայց Ադրբեջանը հզոր բանակ ունի և մեծ բնակչություն։ Ավելին՝ նրանց բանակը սինխրոնացված է թուրքական բանակի հետ։
📎 ՀՈԴՎԱԾ VIII
Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։
🗣️ Մեր հայրենակից եղբայրներին այսօր Բաքվում տվյալ հոդվածով են դատում։ Ստորագրելով այս պայմանագիրը՝ Հայաստանը միանում է դրան, հետևաբար ինչպես է պահանջելու, որ այդ մարդկանց ազատ արձակեն։
📎 ՀՈԴՎԱԾ IX
Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։
🗣️ Այս հոդվածով Ադրբեջանը պահանջելու է, որպեսզի Հայաստանում քննություն իրականացվի 1991-2023 թթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում դերակատարում ունեցած անձանց հանդեպ։
📎ՀՈԴՎԱԾ XV
Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։
Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով:
🗣️ Սրա մասին շատ եմ խոսել։ Առաջարկում եմ ծանոթանալ սույն թվականի փետրվարի 6-ին հրապարակված իմ գրառմանը:
📌 Այս փաստաթուղթը չի կարող կյանքի կոչվել, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի փոխել իր Սահմանադրությունը։ Ալիևը ասել է. «Գնացեք ձեր տնային աշխատանքը կատարեք»։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: