Հնարավորությունների երկիր ԱՄՆ․ Լոս Անջելեսի և Լաս Վեգասի բացահայտում | Go Travel 07
Автор: Liana Sahakyan Go
Загружено: 2024-10-24
Просмотров: 6707
Հնարավորությունների երկիր ԱՄՆ․ Լոս Անջելեսի և Լաս Վեգասի բացահայտում | Go Travel 07
Go Travel հաղորդաշարի հերթական թողարկմանը միասին ուղևորվում ենք դեպի արկածների երկիր՝ ԱՄՆ։ Սա նորահայտ դերասանների կայացման վայրն է, մեծ երազանքների երկիրը, ինչպես նաև iPhone-ի և McDonald's-ի հայրենիքը։ Քննարկում ենք #Ամերիկա յի մասին միֆերը, զվարճալի փաստերը և ամերիկացիների հետաքրքիր սովորույթները։ Մեր բացահայտումները սկսում ենք Լոս Անջելեսից՝ իր բացառիկ տեսարժան վայրերով, ներառյալ Փառքի արահետը (Walk of Fame), #Հոլիվուդ յան նշանը (HOLLYWOOD), Մադամ Տյուսոյի թանգարանը, Universal Studios Hollywood-ը և բազմաթիվ այլ այցեքարտեր։ Ուղևորությունն ավարտում ենք Լաս #Վեգաս ում՝ աշխարհի ամենագունեղ քաղաքում, որը տեսանելի է նույնիսկ տիեզերքից։ Այստեղ մեկ օրում կարելի է այցելել Ազատության արձանը, Էյֆելյան աշտարակը և Վենետիկի ջրանցքները։ Այս տեսանյութում կիսվում ենք խորհուրդներով, որոնք նախատեսված են ինչպես ընտանեկան, այնպես էլ երիտասարդական հանգստի սիրահարների համար։
Նայի՛ր հաղորդումը մինչև վերջ՝ յուրաքանչյուր քաղաքի առանձնահատկությունների և լավագույն հանգստավայրերի ու ռեստորանների մասին տեղեկանալու համար։
ՀԱՏՈՒԿ ԱՆԱԿՆԿԱԼ՝ խաղարկում ենք ուղևորություն դեպի Ծաղկաձոր: Մասնակցության պայմաններին կարող ես ծանոթանալ տեսանյութում:
Բարի դիտում!
_______________________________________
Go Travel-ը հետաքրքիր ու բացահայտումներով լի հաղորդաշար է, որի ընթացքում իրականացնում ենք վիրտուալ ճանապարհորդություններ հետաքրքիր և աննկարագրելի ուղղություններով ու կիսվում ենք ճամփորդության կազմակերպման գաղտնիքներով։ Միասին բացահայտում ենք տարբեր երկրների յուրահատուկ և տարբերվող մշակույթները, ավանդույթներն ու սովորույթները, ինչպես նաև պատասխանում ենք որտե՞ղ, ե՞րբ և ինչու՞ ճամփորդել հարցերին։
Բաժանորդագրվի՛ր ալիքին աշխարհի հրաշքները մեկը մյուսի ետևից բացահայտելու, արժեքավոր ճամփորդական խորհուրդներ ստանալու և ճանապարհորդությունները էլ ավելի հեշտ ու հաճելի դարձնելու համար։
_______________________________________
Go Travel
Instagram - https://www.instagram.com/gotravel.am...
telegram - https://t.me/+5POEncr7tOYyMjM6
Հասցեներ՝
Փարպեցի 15, Տերյան 62
Լիանա Սահակյան
Instagram - https://www.instagram.com/lianasahaky...
Produced by SPiN Ideas Agency
Instagram - https://bit.ly/4dLRWN3
Համագործակցության համար`
+374 44828844
[email protected]
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: