Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Սամվել Կարապետյանին ԱԱԾ կտանեն, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, Հայկ Սարգսյանը փոշմանել է․ Ամփոփ լուրեր

Автор: Oragir News

Загружено: 2026-01-16

Просмотров: 1049

Описание:

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 16-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին հայտնում են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։ Հաղորդվում է, որ դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ  Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշմամբ բեկանել է ոչ թե ուղիղ տնային կալանքը, այլ վարույթ հարուցելու մասին որոշումը։  «Դատավոր Սուրեն Խաչատրյանի կողմից կայացված դատական ակտն անհասկանալի է։ Մենք իրավաբաններով լավ պատկերացումներ, ֆանտազիա ունենք, բայց իր ֆանտազիայից մենք չունենք, չեմ պատկերացնում` ինչ որոշում է այն, ինչ ինքը կայացրել է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Վարդևանյանը։ Նա ընդգծեց՝ ըստ իրավական նորմերի՝ կալանքի կամ տնային կալանքի դեպքում, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվի։ Վարդևանյանը շեշտեց, որ ըստ քննչական մարմնի` Սամվել Կարապետյանի դեպքում այդ օրը լրացել էր հունվարի 13-ին։ Քննիչն այդ օրը միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը դիտարկել է, վարույթ է հարուցվել, ու դատական նիստը նշանակվել էր 16։00-ին։ Ըստ դատավոր Սուրեն Խաչատրյանի կայացրած որոշման` եթե անձը չունենար բժշկական օգնության անհետաձգելի կարիք, կարող էր տեղափոխվել ՔԿՀ։ Հիշեցնենք, որ ավելի քան 6 ամսյա կալանքից հետո 2025-ի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել էր և նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Հունվարի 5-ին դատախազությունը մուտքագրել էր վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ էր ընդունել դատախազի և նաև Կարապետյանի պաշտպանական խմբի բերած բողոքները։


«Մարտի 1»-ի գործի վերաբացումից մեկ տարի անց այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին ենթակաների գործով նոր մեղադրանքի որոշումները՝ փաստացի թույլ տալով հանրային մեղադրողին փոխել նախկին պաշտոնյաներ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը: Մեկ տարի առաջ դատախազը միջնորդել էր 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով նոր՝ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով մեղադրանքներ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին։ Այս միջնորդությունը տևական ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանի սեղանին էր: «Նշված փաստերը իրականության հետ աղերս չունեն: Ես նշել էի նաև, որ գիտեմ ու հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակը այս մեղադրականի, բայց ինքը ստորագրելով այն որդեգրել է: Մի շարք աբսուրդային կետեր կան գրված: Դատարանը եթե դա թույլ է տալիս, ուրեմն իր կողմից որդեգրում է այն, ինչ գրված է»,-այսօր դատարանում ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ պնդելով, որ մեղադրականում Սահմանադրությանը հակասող դրույթներ կան։ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, թե իր համար այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչ են ուզում իրենից արդեն 7 տարի՝ ընդգծելով, որ մեղադրական եզրակացությունը քաղաքական է որակում։


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի որոշմամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը որոշել է դատական կարգով բողոքարկել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու հարցը: «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Վեհափառի՝ 2026 թվականի հունվարի 10-ի որոշումը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին։ Այն մակագրվել է դատավոր Էդգար  Հովհաննիսյանին։ Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանն ընդգծեց՝ սրանով Գևորգ Սրբազանն ընդունում է, որ Վեհափառն իր ղեկավարն է։  «Եվ մտնելով իրավական դաշտ՝ Գևորգ Սրբազանը ցույց տվեց, որ ինքն այնուամենայնիվ խախտել է կանոնները։ Մասնավորապես՝ եթե դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իր աշխատանքից ազատումը, ուրեմն պիտի աշխատանքից ազատված մնա կամ գոնե չզավթի աշխատասենյակը կամ աշխատանքային պայմանները մինչև դատարանի որոշումը»,- ասաց նա։ Փաստաբանի գնահատմամբ՝ դատարան դիմելով՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ինքն իրեն դնում է աշխարհիկ իրավական հարաբերությունների դաշտ, որտեղ գործում են այլ կանոններ։ «Եվ այստեղ վիճարկվող ամեն որոշման վերջնական գնահատականը կարող է տրվել միայն դատական ակտով»,- հավելեց Բաբայանը։


Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2026/...

Oragir.News-ին կարող եք հետևել նաև.

Telegram - https://t.me/oragir_news
Facebook -   / oragir1  
Facebook -   / oragir.am  
Instagram -   / oragir.news  
Tiktok -   / oragir.news  

Սամվել Կարապետյանին ԱԱԾ կտանեն, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, Հայկ Սարգսյանը փոշմանել է․ Ամփոփ լուրեր

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Խցանված մայրաքաղաք. ինչպես կառավարել քաոսը

Խցանված մայրաքաղաք. ինչպես կառավարել քաոսը

Սամվել Կարապետյանը հանդես կգա հայտարարությամբ. #ՈւՂԻՂ

Սամվել Կարապետյանը հանդես կգա հայտարարությամբ. #ՈւՂԻՂ

Шокирующее заявление Трампа / Выход страны из НАТО

Шокирующее заявление Трампа / Выход страны из НАТО

ArmComedy 1367 - TRIPP և պարգևավճարներ

ArmComedy 1367 - TRIPP և պարգևավճարներ

Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ռոբերտ Քոչարյանի ու նախկին ենթակաների մեղադրանքը փոխվել է

Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ռոբերտ Քոչարյանի ու նախկին ենթակաների մեղադրանքը փոխվել է

ԱՄՆ-ում բնակվող հայերը հայտնվել են միլիարդավոր դոլարների սկանդալի կենտրոնում. ի՞նչ է  կատարվել

ԱՄՆ-ում բնակվող հայերը հայտնվել են միլիարդավոր դոլարների սկանդալի կենտրոնում. ի՞նչ է կատարվել

Խորագիր․ Եկեղեցական ֆիասկո, ցոփ ու շվայտ պարգևավճարներ, գերիներ, թե պատանդներ, հուշարձանն ավերված է

Խորագիր․ Եկեղեցական ֆիասկո, ցոփ ու շվայտ պարգևավճարներ, գերիներ, թե պատանդներ, հուշարձանն ավերված է

ՎԱԽԵՆԱԼՈՎ ԻՐԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻՑ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱԽԵՆԱԼՈՎ ԻՐԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻՑ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Տաշիր Սամվելին ազատեցին, Քոչարյանը դատարանում է. Լուրեր

Տաշիր Սամվելին ազատեցին, Քոչարյանը դատարանում է. Լուրեր

Ты кто Мальчик (Владимир Погосян)

Ты кто Мальчик (Владимир Погосян)

Մեկը տերտերին է սիրում, մյուսը՝ տերտերի կնոջը․ ինչու են կալանավորում օրենքով գողերին

Մեկը տերտերին է սիրում, մյուսը՝ տերտերի կնոջը․ ինչու են կալանավորում օրենքով գողերին

20 օրենքով գող ունենք, ինչո՞ւ կալանավորված չեն. Հայկ Սարգսյան

20 օրենքով գող ունենք, ինչո՞ւ կալանավորված չեն. Հայկ Սարգսյան

Քաշքշուկ ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները հեռացրին «Ժողովուրդ»-ի լրագրողներին, որոնք անցագրով էին ներսում

Քաշքշուկ ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները հեռացրին «Ժողովուրդ»-ի լրագրողներին, որոնք անցագրով էին ներսում

Ինչին չդիմացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը․ ինքնասպանությունից 6 տարի անց

Ինչին չդիմացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը․ ինքնասպանությունից 6 տարի անց

⚡️НОВОСТИ | АВАРИЯ В МОСКВЕ | КАДЫРОВ ПУБЛИКУЕТ КОНСЕРВЫ | ЗАТОПИЛО УЛИЦЫ | ВЗРЫВ В СТОЛОВОЙ

⚡️НОВОСТИ | АВАРИЯ В МОСКВЕ | КАДЫРОВ ПУБЛИКУЕТ КОНСЕРВЫ | ЗАТОПИЛО УЛИЦЫ | ВЗРЫВ В СТОЛОВОЙ

Он обвинил публично: звонок Вардана Гукасяна из тюрьмы

Он обвинил публично: звонок Вардана Гукасяна из тюрьмы

Հարցազրույց Աշոտ Մելիքյանի հետ

Հարցազրույց Աշոտ Մելիքյանի հետ

Гукасян - без тормозов: Пашинян, Кочарян и азербайджанский бензин

Гукасян - без тормозов: Пашинян, Кочарян и азербайджанский бензин

Почему у армян два католикоса и два патриарха?

Почему у армян два католикоса и два патриарха?

Փաշինյանին գցեցին, վախից միջանցքը հանձնեց, Բաքուն այս իշխանությանը շնչելու շանս տվեց․ Հայկ Մանասյան

Փաշինյանին գցեցին, վախից միջանցքը հանձնեց, Բաքուն այս իշխանությանը շնչելու շանս տվեց․ Հայկ Մանասյան

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: infodtube@gmail.com