28/10.2025 Մեխակ Ապրեսյան
Автор: Susanna Hovhannisyan
Загружено: 2025-10-28
Просмотров: 77
Առաջարկենք աշխարհին ոչ թե թանկարժեք, այլ բարձրարժեք Հայաստան․ Մեխակ Ապրեսյան
Հայաստանն արժանացել է Travel Awards-ի «Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար կենտրոն» մրցանակին։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով` այս մրցանակը օբյեկտիվ գնահատական է մեր պատմամշակութային ժառանգությանը. այն մեծ ազդեցություն ունի ոչ միայն զբոսաշրջային մրցունակության, այլև Հայաստանի միջազգային հեղինակության վրա։
Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական, այլև մշակութային, սոցիալական և քաղաքական երևույթ, և Հայաստանն ավելի համարձակ ներկայացնել աշխարհին։
«Պետք չէ ամաչել մեզ ներկայացնելուց։ Եթե նույնիսկ փոքր հիմնավորում ունենք, պետք է լավագույնս պատմենք մեր մասին։ Մյուսները հաճախ լեգենդներ են հյուսում, իսկ մենք իրական փաստեր ունենք։ Հայաստանը Նոյի երկիր է՝ գինու 6100-ամյա պատմությամբ, և դա պետք է ասենք հպարտությամբ։ Առաջարկենք աշխարհին ոչ թե թանկարժեք, այլ բարձրարժեք Հայաստանը»,– «Ուրիշ նորություններ»–ի եթերում ասում է Ապրեսյանը։
Նա համոզված է որ զբոսաշրջային ոլորտում ներդրումները ծախս չեն, այլ ներդրում, որը բազմապատիկ է վերադարձվում։
«Մեր բյուջեն շատ փոքր է․ մենք տարեկան մոտ 2 միլիոն դոլար ենք ծախսում, մինչդեռ շատ երկրներ՝ 10-20 միլիոն։ Այդ գումարները պետք է ավելացվեն, որովհետև զբոսաշրջությունը մեր երկրի գովազդն է աշխարհում»,–ասում է մասնագետը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների մոտ 40-50 տոկոսը կրկին վերադառնում է Հայաստան, իսկ 98 տոկոսը խորհուրդ է տալիս երկիրը բարեկամներին, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: