Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Թամար տատի անուշ երգերն ու պատմությունները

Автор: Մերի Սերոբյան

Загружено: 2025-11-17

Просмотров: 19604

Описание:

«Մեր երգերը և մենք»-ի թիմով այցի էինք գնացել ժողովրդական երգերի գիտակ, քայլող գանձարան, երգասաց Թամար տատին։
Ծնունդով ապարանցի Թամարա Հակոբյանը վանեցի Կոմիտասի ու մշեցի Հասմիկի աղջիկն է: Ջրի պես զուլալ ձայնով Թամար տատը եղել է Ապարանում շատ հայտնի «Մասունք» և «Կանթեղ» համույթների մեներգչուհին։ Տարբեր բանահավաքներ Թամար տատից գրառել են ժողովրդական մի շարք երգեր։ Ներկայումս էլ տատիկի քաղցր ձայնն ու ներկայությունը վայելել կարող ենք «Տոնացույց» ժողովրդական թատրոնում։

00:00 - Թամար տատի մանկության մասին
01:05 - «Ջաղացս պատիկ-պատիկ» երգը
03:06 - «Նխշուն խալին» երգը
04:55 - «Ապարանի կատակերգ» երգը
07:00 - երգի՝ սպեղանի, կենսատու լինելու մասին
10:45 - Թամար տատի դպրոցական տարիների, հայրիկի մասին, երիտասարդ տարիներ
12:45 - «Կանթեղ» և «Մասունք» խմբերի մասին
15:43 - «Ելիր, մայրիկ» երգը
20:33 - «Թթվի ջուր» երգը
24:40 - «Մասունք» խմբի մասին
26:45 - «Ապարանի գյովնդ»
33:28 - հայ երգի մասին
34:21 - հասանեկան ծեսի երգերի ու պարերի մասին
39:47 - «Մարգարա», «Ալ բլզիդ մեռնիմ» երգերը
41:43 - «Նուշո» երգը
45:10 - հայրիկից սովորած երգը
47:15 - ժողովրդական երգի, Թամար տատի արմատների, «Մասունք» խմբի մանկական երգչախմբի մասին
57:30 - «Իմալ էնիմ» երգը
01:01:00 - «Դիլբար» երգը
01:02:39 - «Ալագյազ» երգը
01:05:00 - «Մկո» երգը
01:07:42 - «Ապարան» երգը
01:09:31 - «Երկանքի երգ»

Երգերի բառեր՝

1. Ջաղացըս պատիկ-պատիկ,
Աչքերըդ նըռան հատիկ,
Ամեն քեզի տեսնելով
Հա՛մ համբարձում, հա՛մ զատիկ:

Ջաղացըս մանի-մանի,
Անուշ քունըս կըտանի,
Իմ յարը հանդում, չոլում,
Իմ քունը ո՞նց կըտանի:

Ջաղացըս ման եմ տվել,
Սիրել եմ, ջան եմ տվել,
Յոթը տարի սիրություն,
Մեկ օր խոստում եմ տվել:

2․ Ապարանի կատակերգ

Ծուն ա իկե, խալել ա,
Լցվեր առուն թափել ա,
Էդ քյափանակըն որն ա,
Որ իմ յարին տիրեր ա։

Բոյդ հերկեն ու շըմշատ,
Վիզդ մի թիզ երկու մատ,
Էդ քու ճտպտան լեզուն,
Համ դանակ ա, համ մկրատ։

Հելար ծառին ընգյար ցած,
Յարաբ ո՞րտեղդ ցավաց,
Էդ ընգնելուդ ժամանակ,
Տըկանց նայի չերևաց։

Յարս անուշ քներա,
Ծաղիկ ծառների տըկին։
Խարաբա իմ վիճակս,
Նշան տվի կոճակս։

3․ Թթվի ջուր

Աշնան անուշ մե սաբախտան,
Ադեն հիլավ կայնավ դռան,
Թե բալա ջան երկու ոտ ճուր,
Թթվի խամար պռնենք աղ ճուր։

Կրկ․՝ Թթվի խամար պռնենք աղ ճուր,
Ձմեռ չընգնենք հարևնի տուռ։

Ասի ադե Աստված սիրես,
Վիրև Աստված ներքևն տու,
Էսօր ընծի ճրու չըղըրկես,
Կեթամ կընգնեմ ոտս կոդրեմ։

Ադեն ղալմաղալ տրեց,
Մե ոտ վիրուց մեկին տրեց,
Թե բալա ջան երկու ոտ ճուր,
Թթվի խամար պռնենք աղ ճուր։

Հակոյ սարքյուկ խին կախկալեն,
Տրի թևիս կացի ճրու,
Տիմացկուն չէր թռա առուն,
Ճոճվավ,հընգա ոտս կոդրավ։

Այ մեր թալվի խինգ խորոզը,
Արարատի կարմիր կյինին,
Ուտեմ, խմեմ ոտս կպնի,
Թթվի խամար պռնենք աղ ճուր։

4․ Ապարանի գյովնդ

Ջուրն էլավ երես-երես,
Լե լե լե լե լե լե լե լե լե, Լեյլա ջան,
Բազրգան Աստված սիրես,
Թոթվե միզարդ յար ջան։

Բաշ Աբարան էրթալուց
Իմ յարին հետ կըբերես։

Ջուրն էլավ լափին-լափին,
Թափավ վըր էն քարափին,
Ղուրբան էղնիմ իմ յարին,
Համ դուր կըգյա համ դարդի։

Սև եմ, սևավոր հավք եմ,
Դեղին թևավոր հավք եմ,
Ինձ բաց թողեք, որ թռչեմ,
Երամի սովոր հավք եմ։

Դեղին քուռակ մըջ խամին,
Ոտս դրի վըր գյամին,
Ըսեր իմ՝ կառնիմ քըզի,
Տեսնանք՝ ինչ կենա ամին։

5․ Նուշո

Պատը շարի հիլա կեսը, Նուշո ջա՜ն,
Նուշոն հընցավ, չիշկաց դեսը, Նուշո ջա՜ն։

Կրկ․՝
Նուշն անուշ է, սերն անուշ է, Նուշո ջա՜ ն,
Սրտով սիրած յարն անուշ է, Նուշո ջա՜ ն։

Խալին կյործի տարցավ կարպետ, Նուշո ջան,
Քեզի սիրի որպես վարպետ, Նուշո ջան։

Կրկ․՝ ․․․

6․ ԵՐԿԱՆՔԻ ԵՐԳ

Էրկանքս աղի վրա,
Բլբուլը թառի վրա,
Ես էլ մի թառլան ղուշ եմ,
Հերանցս թաղի վրա:

Էրկանք աղամ ձուն կգա,
Յարը յարի մոտ կգա:
Իմ սիրած ջահել տղուց,
Անուշ խնկահոտ կգա:

Էրկանքին տվի դարդս,
Հովցավ սիրտս, ջիգյարս:
Ախ հևա, հևա սիրտս,
Ճնճղկու թև ա սիրտս:
Քանց լալան կարմիր չկա,
Բաց անեք սև ա սիրտս:

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝   / hayerg  
Տելեգրամ ալիքը՝ https://t.me/oursongsandwe
Ինստագրամում՝ we_and_our_songs

Թամար տատի անուշ երգերն ու պատմությունները

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Ուրիշի Ընտանիքը, Սերիա 24 / Urishi Yntaniqy

Ուրիշի Ընտանիքը, Սերիա 24 / Urishi Yntaniqy

«Դհոլը վերցրեցի ու սկսեցի խփել, սաղ զարմացան»․ 85-ամյա Վալյան գուսան Բագրատի սիրված երգի կերպարն էր

«Դհոլը վերցրեցի ու սկսեցի խփել, սաղ զարմացան»․ 85-ամյա Վալյան գուսան Բագրատի սիրված երգի կերպարն էր

Էս գոմով,անասունով ու թրիքով դռանս մերսեդես ու տուարեգ ա  կանգնած. Ֆերմեր Ալիկը

Էս գոմով,անասունով ու թրիքով դռանս մերսեդես ու տուարեգ ա կանգնած. Ֆերմեր Ալիկը

Պաշտամունք Նոյեմբերի  23-ին 2025թ․

Պաշտամունք Նոյեմբերի 23-ին 2025թ․

Dato & Khazal  1

Dato & Khazal 1

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ուղիղ

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ուղիղ

Этот сокровище рецепт передала меня моя мама готовьте и наслаждайтесь

Этот сокровище рецепт передала меня моя мама готовьте и наслаждайтесь

ДАГЕСТАНКА — Не ОЖИДАЛА такого от АРМЯН! Что Армяне СДЕЛАЛИ с моей семьёй #армения #армяне #истории

ДАГЕСТАНКА — Не ОЖИДАЛА такого от АРМЯН! Что Армяне СДЕЛАЛИ с моей семьёй #армения #армяне #истории

Գեղի դպրոցից լրիվ փախան, մենակ ես մնացի մի աղջիկ րեխի հետ դասարանում մլորված կանգնած

Գեղի դպրոցից լրիվ փախան, մենակ ես մնացի մի աղջիկ րեխի հետ դասարանում մլորված կանգնած

Առաջին անգամ Եզդի եղբայրների հարսանիքին, սխալվել եմ չիմանալով ավանդույթները...

Առաջին անգամ Եզդի եղբայրների հարսանիքին, սխալվել եմ չիմանալով ավանդույթները...

Տարիների Փորձով․ Հմայիչ Կանայք / Բաց Թեմա

Տարիների Փորձով․ Հմայիչ Կանայք / Բաց Թեմա

Սպասիր ինձ 24.11.25

Սպասիր ինձ 24.11.25

Բանակը թալանեցիք, կարմիր գծերը անցաք, պատասխա՛ն եք տալու․ Նառա Գևորգյան

Բանակը թալանեցիք, կարմիր գծերը անցաք, պատասխա՛ն եք տալու․ Նառա Գևորգյան

ՁԿԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ԱՄՈՒՍՆՈՒՍ ՀԱՄԱՐ/  ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ ...

ՁԿԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ԱՄՈՒՍՆՈՒՍ ՀԱՄԱՐ/ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ ...

Եզդիների Կանչը. «Գյուղամեջ» 19.06.19

Եզդիների Կանչը. «Գյուղամեջ» 19.06.19

Меня УДОЧЕРИЛИ АРМЯНЕ – и вот что мне сделали в армянской семье… (вы не поверите) #армения

Меня УДОЧЕРИЛИ АРМЯНЕ – и вот что мне сделали в армянской семье… (вы не поверите) #армения

Տաբու. Վերապրելով բռնությունը՝ լինել երջանիկ

Տաբու. Վերապրելով բռնությունը՝ լինել երջանիկ

Երբ երգում են մեծերը / Եզրափակիչ

Երբ երգում են մեծերը / Եզրափակիչ

GEVO - HUMORNERI HAVAQACU // հումոր առաջ

GEVO - HUMORNERI HAVAQACU // հումոր առաջ

Армянский квартал Иерусалима

Армянский квартал Иерусалима

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]