Գեղարդ
Автор: Arman Balyan Zhorai
Загружено: 2025-11-16
Просмотров: 508
Պատարագիչ` Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա
Աւետարան ըստ Ղուկասի 9.44-50
44 Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ:
Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամէնի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց.
«Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը, որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»:
45 Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ այն ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան:
46 Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ով է մեծ:
47 Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ
48 եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետեւ ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա է մեծ»:
49 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»:
50 Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»:
#հայրՍեպուհ #Գեղարդ #Գեղարդավանք #պատարագ
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: