Ոչ ժամանակակից լուծումներ
Автор: MediaClub NGO
Загружено: 2025-10-29
Просмотров: 217
Հատկապես անձրևոտ եղանակին այսպես է սկսվում Վանաձորի Տարոն 3 ՔՇՀ 7 շենքի բնակիչների առավոտը: 1991թ․-ին շահագործված շենքի բոլոր խնդիրների պատճառը քայքայված տանիքն է: Առաջացած ճեղքերի պատճառով ջուրը հոսում է մինչեւ առաջին հարկ: Խնդիրը փոքր-ինչ մեղմելու համար բնակիչները ժամանակավոր ամենահեշտ, բայց ոչ ժամանակակից լուծումն են գտել՝ տանիքում մեծ թասեր ու տարաներ են դրել, որ անձրևաջրերը դրանց մեջ թափվեն: Այս տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ են ուղղել պատկան մարմիններին, բայց ապարդյուն:
Փյունիկ համատիրության նախագահ Տիգրան Հարությունյանն ասում է, որ նախ բնակիչներն իրենք իրենց պետք է օգնեն, որ պետության տրամադրած 40 տոկոսի սահմանաչափից օգտվի: Նմանատիպ 1 շենքի տանիք կառուցելու համար միայն նյութածախսը կազմում է 1 մլն 300 հազար դրամ։ Սակայն ըստ համատիրության նախագահի այդ շենքի հաշվեհամարին այս պահի դրությամբ 159 հազար դրամ կա ընդամենը, որը շատ քիչ է տանիք վերանորոգելու համար:
Բնակիչներն էլ հակառակն են պնդում, թե անգամ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներն են բարեխղճորեն կատարում վճարումները: Ավելին ամռանը խոստացել են հավելյալ վճարի դիմաց ներանորոգել տանիքը: Յուրաքանչյուր ընտանիք 40 հազարական դրամ է ներդրել, դարձյալ փոխանցվելով համատիրության վարձավճարների հավաքագրման հաշվեհամարին:
Ու մինչ բնակիչներն ու համատիրության ղեկավարը փորձում են լուծում գտնել, շենքի ճաքերն օր-օրի ավելանում են՝ նորանոր խնդիրներ առաջ բերելով բնակիչների համար:
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: