«Առնվազն ազնիվ չէ Արզումանյանին մեղադրանք առաջադրել». Մովսես Հակոբյան
Автор: Ազատություն
Загружено: 2022-09-01
Просмотров: 8198
Որևէ մեկը չի կարող գնահատական տալ հրամանատարին, և առնվազն ազնիվ չէ Արզումանյանին մեղադրանք առաջադրել. Մովսես Հակոբյան
Կալանավորումից ժամեր անց իրավապահները նոր մեղադրանք առաջադրեցին գեներալ Միքայել Արզումանյանին՝ այս անգամ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության համար։
Քննչական կոմիտի հաղորդմամբ՝ զինվորական պաշտոնական անփութության մեջ արդեն իսկ մեղադրվող Արզումանյանը պատերազմի առաջին օրերին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել, ինչի հետևանքով հակառակորդն առանց դիմադրության առաջացել և գրավել է բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է այդ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները, ունենալով գերիշխող դիրք՝ գրոհել է պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ։
Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը թեև խուսափեց ուղիղ գնահատականներ տալուց, բայց «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ՝ մի բանում վստահ է՝ Արզումանյանն այս ամենին արժանի չէր:
Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am
Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt
🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1
🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: