Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

«ԵՐԵՎԱՆ. ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» փաստավավերագրական ֆիլմ

Автор: Hovhannes Toumanian Museum

Загружено: 2023-12-16

Просмотров: 1972

Описание:

Ո՞վ և ե՞րբ է առաջինը հղացել ընդամենը 54 գարուն ապրած Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանը հիմնելու միտքը դժվար է ասել, բայց հայտնի է, որ այրին՝ Օլգա Թումանյանը նախանձախնդիր էր և մեծամասամբ հենց նրա ու բանաստեղծի դուստրերի շնորհիվ է կայացել թանգարանը։
Թանգարան կառուցելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունում է 1949 թվականին՝ Թումանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
«1949 թվականին սկսվեց շինարարությունը։ Օգտագործվել է Արթիկի սրբատաշ տուֆ, որը գնացքով տեղափոխում էին Երևանի կայարան և ինքնաթափերով բերում շինհրապարակ։ Մնացած շինանյութը մեծ մասամբ բերում էին դրոգներով, սայլերով։
Նախագիծը նույնությամբ կրկնում էր Թիֆլիսի տան հատակագիծը, բացի շենքի ճակատային մասից, որն ամբողջությամբ Աղաբաբյանի ստեղծագործությունն է։ Թվում է, թե տուֆակերտ մեծ շենքերի զարդաքանդակները պիտի ուրիշ քանդակագործներ անեն, բայց դրանք բոլորը հեղինակի՝ ճարտարապետի մտահղացումն ու ձեռքի աշխատանքն են»։
Թանգարանը բացվել է 1953 թվականի ապրիլի 5-ին։
«...մի զարմանալի օր էր. այնքան մարդ էր եկել՝ ամբողջ աստիճաններին, Թումանյան փողոցում վերից-վար ասեղ գցելու տեղ չկար։ Ինձ թվաց, թե ամբողջ Հայաստանն այդ օրը հավաքվել էր այդտեղ։ Այն աստիճանի, որ Իսահակյանն իր տնից չէր կարողանում տեղ հասնել, միլիցիոներներ էին գնացել, մարդկանց բազմությունը ճեղքել ու նրան մի կերպ հասցրել թանգարան...». Վարսիկ Գրիգորյան։
«Երբ ուսումնասիրում ենք ստեղծման պատմությունը թանգարանի, մենք էնտեղ շատ պատկառելի դեմքերի ենք տեսնում, ովքեր կանգնած են եղել Թումանյանի ընտանիքի կողքին, մարդիկ, որոնք կամ Թումանյանի հետ ուղիղ ընկերական կապի մեջ են եղել և նրա հետ ճանապարհ են կիսել, անցել, նրանք, որ ինչ-որ շրջան հասցրել են հաղորդակից լինել իր ներկայությանը, և մարդիկ, ովքեր արդեն գնահատել են Թումանյան պոետին որպես գրականագետների և միացել էդ խմբին։ Խոսքը Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյանի, Պիոն Հակոբյանի, Արամ Ինճիկյանի և նման մեծությունների մասին է։ Նրանք մեծ ներդրում են ունեցել թանգարանի, թանգարանային առարկայի գրանցման, ֆոնդավորման, դրանք ազգային արժեք ամրագրելու ճանապարհին»։ Անի Եղիազարյան։
«Թանգարանի յուրաքանչյուր նմուշ, յուրաքանչյուր փոքրիկ պատմություն բողբոջի նման է, որին անհրաժեշտ է նրբորեն հպվել և այնտեղից դուրս կգա մի հրաշալի նոր, հարուստ, գաղտնիքներով լի պատմություն։ Եվ հատկապես Թումանյանի թանգարանը, որովհետև առնչվում է աշխարհի ամենամեծ հայի հետ։ Թումանյանը ինքը ամեն օր հուշում է, թե դու ինչ անես»։ Նարինե Թուխիկյան։
Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանը 70 տարեկան է։ 70 տարին մե՞ծ, թե՞ փոքր ժամանակ է թանգարանի համար. դժվար է ասել։ Հատկապես, երբ խոսքը «Շունն ու կատուն», «Անուշ», «Գիքորը» և այլ անմահ ստեղծագործությունների հեղինակ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, ազգային մեծ գործիչ, գիտնական, փիլիսոփա Թումանյանի մասին է։
Կարևորն այն է, որ պատմությունը շարունակվում է. թանգարանը վերակառուցման նոր փուլ է սկսել...

___________
Մտահղացման հեղինակ՝ Անի Եղիազարյան
Սցենարի հեղինակ՝ Լիլիկ Ստեփանյան
Ռեժիսոր՝ Գոհար Գասպարյան
Պրոդյուսեր՝ Նարեկ Վան Աշուղաթոյեան

Հատուկ շնորհակալություն` ԹԻՎ 405-ին ֆիլմի ստեղծման համար

Ֆիլմը նվիրվում է թանգարանի հիմնադրման 70-ամյակին

«ԵՐԵՎԱՆ. ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» փաստավավերագրական ֆիլմ

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ

Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ

Մայրիկը. Օլգա Թումանյան 150

Մայրիկը. Օլգա Թումանյան 150

Ինձ ասեցին, որ հայերին չեն սիրում ու մեր դեմ խաղ չկա․ Քոչարյանները գողացել են Բերբերյանների զարդերը

Ինձ ասեցին, որ հայերին չեն սիրում ու մեր դեմ խաղ չկա․ Քոչարյանները գողացել են Բերբերյանների զարդերը

Ճանապարհ դեպի թանգարան. Դսեղ

Ճանապարհ դեպի թանգարան. Դսեղ

ԳԻՔՈՐԸ 1982 - Հայկական ֆիլմ / GIQOR 1982 - Haykakan Film

ԳԻՔՈՐԸ 1982 - Հայկական ֆիլմ / GIQOR 1982 - Haykakan Film

Ի՞նչն է Մուսա լեռը դարձնում աշխարհի պատմության եզակի դեպքերից մեկը | ԶԻՆՔ 02

Ի՞նչն է Մուսա լեռը դարձնում աշխարհի պատմության եզակի դեպքերից մեկը | ԶԻՆՔ 02

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք»

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք»

Իշխանուհի Մարիամ Թումանյան/ Կարճ պատմություններ` Նաիրա Եղիազարյանի հետ

Իշխանուհի Մարիամ Թումանյան/ Կարճ պատմություններ` Նաիրա Եղիազարյանի հետ

1. Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան 40 օրը» / Franz Werfel

1. Ֆրանց Վերֆել «Մուսա լեռան 40 օրը» / Franz Werfel "The 40 days of Mount Musa"

webtv.am / ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...».

webtv.am / ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ...».

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Հովհաննես Թումանյան. 2D անիմացիոն ֆիլմ/Hovhannes Toumanian. 2D animated film

Հովհաննես Թումանյան. 2D անիմացիոն ֆիլմ/Hovhannes Toumanian. 2D animated film

«Թումանյանը՝ հետազոտող» փաստագրական ֆիլմ

«Թումանյանը՝ հետազոտող» փաստագրական ֆիլմ

Հովհաննես Թումանյան - Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել․․․ Թումանյանի 10 իրերը

Հովհաննես Թումանյան - Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել․․․ Թումանյանի 10 իրերը

Մամայի եփածն ուրիշ է/Mamai epacn urish e - Program 174

Մամայի եփածն ուրիշ է/Mamai epacn urish e - Program 174

Հայ գիտնականի գյուտը Հայաստանը կդարձնի համաշխարհային նշանակության ատոմային երկիր․ Հրաչյա Սարգսյան

Հայ գիտնականի գյուտը Հայաստանը կդարձնի համաշխարհային նշանակության ատոմային երկիր․ Հրաչյա Սարգսյան

Տեսե՛ք՝ ինչ է ինձ գրել Նիկոլ Փաշինյանը. ՊՆ նախկին նախարարը փակագծեր է բացում

Տեսե՛ք՝ ինչ է ինձ գրել Նիկոլ Փաշինյանը. ՊՆ նախկին նախարարը փակագծեր է բացում

Երեկոյան Ազոյան, Թողարկում 6 / Evening Azoyan / Yerekoyan Azoyan

Երեկոյան Ազոյան, Թողարկում 6 / Evening Azoyan / Yerekoyan Azoyan

Առավոտը Շանթում - Թումանյանի թանգարան

Առավոտը Շանթում - Թումանյանի թանգարան

Հայացք դրսից` եկեղեցու ներսում կատարվողին. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ

Հայացք դրսից` եկեղեցու ներսում կատարվողին. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]