Ավագ հինգշաբթի։
Автор: Arman Balyan Zhorai
Загружено: 2025-04-17
Просмотров: 1587
Պատարագիչ` Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Օհանյան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան։
Յիշատակ վերջին ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
Այսպես է կոչվում Քրիստոսի վերջին ընթրիքը, որ եղավ Երուսաղեմի վերնատանը աշակերտների հետ՝ Իր չարչարանքներից առաջ: Այն խորհրդավոր է կոչվում, որովհետև այս ընթրիքին Տերը հաստատեց ս. հաղորդության խորհուրդը: Երբ ընթրում էին, Քրիստոս վերցրեց հացը, օրհնեց և այն բաժանեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Այնուհետև վերցրեց գինով լի բաժակը, գոհություն հայտնեց և տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից բոլորդ. այս է նոր ուխտի Իմ արյունը, որ հեղվում է շատերի վրա մեղքերի թողության համար» [Մատթ. 26.26-28]: Հետագայում այս բառերը կրկնում էին առաքյալները ագապեների ժամանակ՝ Տիրոջ ընթրիքի մասնակիցներին բաժանելով սրբագործված հացն ու գինին՝ Քրիստոսի փրկարար մարմինը և արյունը:
Խորհրդավոր ընթրիքին հաղորդության խորհուրդը սահմանելուց առաջ Տերը լվաց Իր աշակերտների ոտքերը՝ դրանով ցույց տալով Իր անսահման խոնարհությունը և հորդորելով աշակերտներին այդպես խոնարհ լինել միմյանց առջև:
Նախքան ս. հաղորդությունը Նա հայտնեց նաև, որ իրենց մեջ է գտնվում Իր մատնիչը: Եվ երբ Հուդան դուրս եկավ՝ կատարելու իր մատնությունը, Քրիստոս ասաց. «Այժմ Մարդու Որդին փառավորվեց» [Հովհ. 13.31]: Նա այսպես էր կոչում Իր չարչարանքներն ու մահը, քանի որ դրանով պիտի մեզ փրկություն պարգևեր և հաղորդ դարձներ Իր երկնային փառքին:
Տիգրան Խաչատրյան
Աւագ հինգշաբթի
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Այսպես է կոչվում Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը, որի յուրաքանչյուր օրը Ավագ անունն է կրում, քանի որ այդ ընթացքում Քրիստոս իրականացրեց Իր վերջին, գլխավոր տնօրինությունները: Այդ օրերին Եկեղեցին հանդիսավոր արարողություններով մասնակից է դառնում Տիրոջ երկրային կյանքի այս վերջին շրջանին՝ քայլ առ քայլ ընթանալով Նրա հետ և հիշատակելով միմյանց հաջորդող խորհրդավոր և փրկարար իրադարձությունները:
Ծաղկազարդին, կիրակի օրը, իրականացավ Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ: Այս օրը վերապրում ենք Փրկչին դիմավորող ժողովրդի ցնծությունը: Եվ այդ խորհրդով եկեղեցում հավատացյալներին ուռենու նորաբողբոջ ճյուղեր են բաժանվում:
Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին. դա խորհրդանշում է հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասող պատուհասը: Այդ օրը եկեղեցում ընթերցվում է դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման վերաբերյալ սուրբգրային համապատասխան հատվածը՝ այդպիսով զգաստացնելով մեզ և մղելով պատվիրանապահության:
Երեքշաբթի օրը Քրիստոս ընդհարում ունեցավ փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես վճռեցին մահվան մատնել Տիրոջը: Այս օրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը՝ իբրև հորդոր առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին:
Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է Հուդայի մատնությունը, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարությունը, որն անուշահոտ յուղով օծեց Հիսուսի ոտքերը: Ավագ հինգշաբթի խորհրդավոր ընթրիքի հիշատակն է: Այս օրը եկեղեցում պատարագ է մատուցվում և կատարվում ոտնլվայի արարողությունը:
Ուրբաթ օրը Հիսուսի չարչարանքների, Նրա խաչելության և թաղման հիշատակն է: Իբրև սգո նշան՝ եկեղեցու խորանը ծածկվում է սև վարագույրով: Կեսօրին կատարվում է խաչելության, իսկ երեկոյան՝ թաղման կարգը՝ թափորով:
Շաբաթ օրը Տերը մարմնով մնաց գերեզմանում, իսկ հոգով իջավ դժոխք և այն ավերելով՝ ազատագրեց ննջեցյալների հոգիները: Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման: Երեկոյան կատարվում է ճրագալույց և Զատիկի նախատոնակը, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Աղբյուր` Daily worship բջջային հավելված
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: