Արդյո՞ք ԱՄՆ նոր վարչակազմը կկարողանա «պոկել» Ռուսաստանը Չինաստանից
Автор: Ամերիկայի Ձայն
Загружено: 2025-03-10
Просмотров: 5615
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից երեք տարի անց էլ Պեկինը շարունակում է իր աջակցությունը Մոսկվային՝ սա է արևմտյան փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքը, որոնք բազմիցս կոչ են արել Չինաստանին սահմանափակել այդ աջակցությունը։
Ի պատասխան՝ Չինաստանի ղեկավարությունը նշում է, թե հավատարիմ է խաղաղությանը և հարգում է այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Սակայն Պեկինը երբեք չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչպես արել է ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը։ Ակնհայտ է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական, տնտեսական ու դիվանագիտական գործընկերությունը լրջորեն օգնել է Կրեմլին հաղթահարել իր միջազգային մեկուսացումը:
ԱՄՆ-ում արդեն տևական ժամանակ է խոսում են, թե որպես գլխավոր գործընկեր Ռուսաստանը Չինաստանին է ընտրել։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
https://www.amerikayidzayn.com/
/ amerikayidzayn
/ amerikayidzayn
https://t.me/Amerikayidzayn
#trump #putin #jinping #ukraine
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: