Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ: ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱՀԱՅՐ ՀԱՅՐ ՄԻՔԱՅԵԼԻ ՔԱՐՈԶԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒՄ:

Автор: Arman Balyan Zhorai

Загружено: 2018-12-17

Просмотров: 20437

Описание:

Ամեն կիրակի ժ.11:00-13:00 Երևանի Սուրբ Աննա եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Ապրիլի 30-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին: Եկեղեցին և և հայրապետական երևանյան նստավայրը կառուցվել են բարերարությամբ Հրայր և Աննա Հովնանյանների:
Նորակառույց եկեղեցու օծմանը ներկա էին բարերար Հովնանյան ընտանիքի անդամները, հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:
Արարողության սկիզբն ազդարարվեց եկեղեցական զանգերի ավետաբեր ղողանջներով և Տերունական աղոթքով: Այնուհետև սաղմոսների ու հոգևոր շարականների երգեցողության ներքո լվացվեց եկեղեցու Ս. Խորանը: Աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Մկրտության սուրբ ավազանն օծվեց ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի: Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օծեց եկեղեցու ատյանի շուրթը:
Օծումից հետո Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Մարիամ Աստվածածնի մոր` Սուրբ Աննայի անունով:
Հավարտ սրբազան արարողության, ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ Սուրբ Աննա եկեղեցին` կառուցված Երևանի միջնադարյան հոյակերտ եկեղեցիներից Կաթողիկե Սուրբ Աստվածածնին կից, իր դիրքով ու հորինվածքով կարծես յուրօրինակ պաշտպան ու հովանի է դառնում Կաթողիկեին` Սուրբ Աննայի նման մայրական հոգածությամբ իր գիրկն առնելով Սուրբ Աստվածածնին:
«Գաղտնիք չէ, որ Կաթողիկեն, որի պատմությունն սկսվում է դեռևս 13-րդ դարից, ժամանակին բավական խոշոր չափերով եռանավ բազիլիկ կառույց է եղել, որը շատ ու շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանալով, քանդվել է խորհրդային իշխանության տարիներին` մասնավորապես ստալինյան բռնությունների ժամանակ: Կաթողիկեում Սուրբ Պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար, և հավատացյալներն ստիպված դրսից էին հետևում Սրբազան Պատարագի արարողությանը:
Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ այլևս մեր հավատավոր զավակունք պիտի կարողանան եկեղեցու լուսեղեն կամարների ներքո կանգնած մասնակցություն բերել սրբազան արարողություններին: Յուրաքանչյուր նոր եկեղեցի, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ կառուցվում է, հոգևոր ուրախություն ու խինդ է պարգևում հավատավոր մարդուն: Ամեն նոր կառուցվող եկեղեցի Աստվածապարգև պատվիրանները պահելու և քրիստոնեական ուսուցումը սերնդեսերունդ անխաթար կերպով փոխանցելու հնարավորություն է տալիս հավատավոր հոգուն: Եկեղեցին աղոթքի տունն է, ուր տեղի է ունենում մարդ-Աստված հանդիպումը: Եկեղեցին Աստուծո տունն է, ուր մարդ հոգեպարար ծիսակատարությունների ու աղոթքի շնորհիվ հոգևոր իր խաղաղությունն ու հանգիստն է գտնում: Եկեղեցին Աստծուն իրենց սրտերի մեջ ընդունած մարդկանց ժողովն է, միությունն է հավատացյալների, ովքեր գիտակցում են ընդհանրական աղոթքի զորությունն ու ճանաչում են այդ աղոթքի պարգևած շնորհները», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նշելով, որ Սուրբ Աննայի օծումը կատարվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին` Գարեգին Բ Հայրապետը հավելեց. «Մեր ժողովրդի պատմությունը նման է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու անցած ճանապարհին. ինչպես մեր ժողովուրդը, այնպես և Կաթողիկե եկեղեցին դաժան ու տառապալի օրեր են տեսել, երկուսին էլ փորձել են վերացնել, սակայն փորձություններին հանդիման երկուսն էլ կանգուն են մնացել և շարունակել են իրենց կյանքի ընթացքը և Աստծո օրհնությամբ պիտի շարունակեն դեպի նոր ժամանակներ ու նոր դարեր»:
Եկեղեցու օծման ուրախալի առիթով Նորին Սրբությունը հորդորեց բարեպաշտ ժողովրդին Աստծու այս սուրբ տաճարում առատացնել աղոթքը` հայրենիքի համար հայցելով Բարձրյալ Տիրոջ հովանին:
Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյաններին, որոնց ազնիվ նվիրատվությամբ իրականություն դարձավ եկեղեցական համալիրի կառուցումը: Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց նաև եկեղեցու ճարտարապետ Վահագն Մովսիսյանին և շինարարությունն իրականացրած «Չիլինգարյան դիզայն Քնստթրաքշն» ՍՊԸ-ի պաշտոնեությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Սուրբ Աննա եկեղեցին սիրելի աղոթատեղի դառնա ժողովրդի համար և իր նպաստը բերի Հայոց Եկեղեցու առաքելության պայծառությանը:
#ՍուրբՊատարագ, #ՀայրՄիքայել, #քարոզ, #ՍուրբԱննա, #qaroz, #SurbPatarag

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ: ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱՀԱՅՐ ՀԱՅՐ ՄԻՔԱՅԵԼԻ ՔԱՐՈԶԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒՄ:

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ

Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ

Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՔԱՐՈԶ

Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՔԱՐՈԶ

Աշտարակի Սուրբ Մարիանե #եկեղեցի տարեվերջյան #սուրբպատարագ Տեր Հովել #քահանա  Ashtaraki Surb Mariane.

Աշտարակի Սուրբ Մարիանե #եկեղեցի տարեվերջյան #սուրբպատարագ Տեր Հովել #քահանա Ashtaraki Surb Mariane.

Մեր աչքի առաջ տեղի է ունենում Եկեղեցու ինքնամաքրումը. Հայր Զաքարիա /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր աչքի առաջ տեղի է ունենում Եկեղեցու ինքնամաքրումը. Հայր Զաքարիա /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի (Ղուկ․ 19։26)

Ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի (Ղուկ․ 19։26)

Խոշոր հրդեհ՝ Սարի թաղում. ժամանել են մեծ թվով հրշեջներ, բժիշկները օգնություն են ցուցաբերել 2 հոգու

Խոշոր հրդեհ՝ Սարի թաղում. ժամանել են մեծ թվով հրշեջներ, բժիշկները օգնություն են ցուցաբերել 2 հոգու

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԵԺԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԵԺԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

Լուրեր 21:00 | Այստեղ ոչ զորք կա, ոչ տանկ, ոչ հրթիռ. վարչապետը՝ Կիրանցում անվտանգության մասին

Լուրեր 21:00 | Այստեղ ոչ զորք կա, ոչ տանկ, ոչ հրթիռ. վարչապետը՝ Կիրանցում անվտանգության մասին

ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԲՈՒԺԻՉ  ԱՂՈԹՔՆԵՐԸ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԲՈՒԺԻՉ ԱՂՈԹՔՆԵՐԸ

«Ջնդոյի Էդոյի» անմակարդակ շուրթերով Նիկոլ Փաշինյանն էր խոսում ու սպառնում Վեհափառին

«Ջնդոյի Էդոյի» անմակարդակ շուրթերով Նիկոլ Փաշինյանն էր խոսում ու սպառնում Վեհափառին

ՆԺԴԵՀԻՆ ՉԵՆ ԲՌՆԵԼ, ՆՐԱՆ ԾԱԽԵԼ ԵՆ։ Ահա այն հայի անունը, ով մատնեց Սպարապետին ՊԱԿ-ին

ՆԺԴԵՀԻՆ ՉԵՆ ԲՌՆԵԼ, ՆՐԱՆ ԾԱԽԵԼ ԵՆ։ Ահա այն հայի անունը, ով մատնեց Սպարապետին ՊԱԿ-ին

Հայր Թեոդորոս։ Սուրբ Պատարագ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Hayr Teodoros. Patarag Surb Errordutyun.

Հայր Թեոդորոս։ Սուրբ Պատարագ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Hayr Teodoros. Patarag Surb Errordutyun.

Պատարագ՝ Սուրբ Գայանե եկեղեցում. ՈՒՂԻՂ

Պատարագ՝ Սուրբ Գայանե եկեղեցում. ՈՒՂԻՂ

Վեհափառ Հայրապետն այլ քայլեր կանի. ամեն բան ունի իր սահմանը. Հայր Ասողիկ

Վեհափառ Հայրապետն այլ քայլեր կանի. ամեն բան ունի իր սահմանը. Հայր Ասողիկ

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.

Գրիգոր Նարեկացի ( ամբողջությամբ)

Գրիգոր Նարեկացի ( ամբողջությամբ)

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ. անպայման դիտեք ՀԱՅ Առաքելական եկեղեցին...

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ. անպայման դիտեք ՀԱՅ Առաքելական եկեղեցին...

Սուրբ Պատարագ

Սուրբ Պատարագ

#ՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանը դուրս է գալիս ԱԱԾ-ից

#ՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանը դուրս է գալիս ԱԱԾ-ից

Armenian Genocide Centennial Observance, Pontifical Divine Liturgy

Armenian Genocide Centennial Observance, Pontifical Divine Liturgy

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]