«ՌԵՔՎԻԵՄ» (“REQUIEM”) by “PROJECT LA” (live at First Channel of Armenia TV)
Автор: PROJECT LA
Загружено: 27 сент. 2021 г.
Просмотров: 143 227 просмотров
“REQUIEM”
Gor Sujyan and “PROJECT LA”
Music by Levon Arevshatyan
Lyrics by Avet Barseghyan
«ՌԵՔՎԻԵՄ»
Դատարկվել է սրտի հողը, որ երկինքը լիանա:
Հեռացել է լույս պահողը, որ լույսին նա միանա:
Երբ արևը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր,
Տարիքին քո հակասում էր մահ տեսնել` լինելով սեր:
Դատարկվել է սրտի հողը, բայց երկինքն է լի ու լի:
Գուցե վերջն է սա, ու պետք է իրար սիրենք ավելի:
Հերոսի կոչում, սփոփա՞նք ես, թե՞ ցավոտ դատավճիռ:
Դու սրտի մեծ ափսոսանք ես ու հոգու շատ խոր կնճիռ:
Ալ են գետերը հայոց հողերի վրա,
Ալ են ամպերը վերում, տաք արյունից են եռում,
Որ սերերն աշխարհի, ու տերերն ապագայի
Թուղթ ու գրչի փոխարեն, զենք վերցրեցին, որ կռվեն:
Ամենքի կյանքում թողել ես հավերժի մասնիկ,
Որ հիշում ու ջերմանում են, և օրհնում են քեզ մարդիկ:
Իսկական քո զենքը ուժն էր զորավոր գիտելիքի,
Դու շատ կարճ եղար հողինը, երկնքինը`ավելի:
Դատապարտված ապրում ենք հուշերի կարկատանով,
Առանց քեզ հպարտանում ենք, առանց քեզ, բայց քեզանով:
Խտացել էր սերն ու լույսը, աչքերումդ` արևներ,
Կարոտները ուղարկում ենք, թող դառնան քեզ բարևներ:

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: