Հայհոյախոս վարչապետն ու ԱԱԾ-ի պադվալները, եկեղեցին պաշտպանելու գինը, տիրադավների գրոհը․ 2025-ը ամփոփ
Автор: Oragir News
Загружено: 2025-12-31
Просмотров: 768
2025 թվականը Նիկոլ Փաշինյանի կառավարման այն եզակի տարին էր, երբ Հայաստանը տարածքային կորուստներ չունեցավ, իսկ մեր սահմաններում հարաբերականորեն խաղաղ իրավիճակ էր։ Իշխանության պնդմամբ՝ սա հաստատված խաղաղության վկայությունն է, ընդդիմությունն էլ վստահ է, որ սա պարզապես թայմ-աութ է, որպեսզի Փաշինյանը հաջողությամբ վերարտադրվի և կատարի իր ստանձնած պարտավորությունները։
Քաղաքական առումով 2025-ը թեժ էր՝ վայրիվերումներով ու ճգնաժամերով։
Oragir.News-ը ձեզ համար առանձնացրել է 2025 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած առանցքային զարգացումները՝ ըստ ժամանակագրական հաջորդականության․
Ներքաղաքական կյանքը ձմեռային խորը քնից արթնացավ փետրվարի սկզբին, երբ Երևանում մեկնարկեց հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը։ Ընդդիմության մեկամսյա բոյկոտը թեպետ հաջողությամբ չպսակվեց, սակայն հետագայում արդեն քաղաքային իշխանությունները ստիպված եղան ընդունել, որ հանրության մի մասը բոյկոտի կոչերի արդյունքում չի վճարում։ Հաջորդիվ ՔՊ-ն բոյկոտող քաղաքացիներին սկսեց տուգանել, սակայն տուգանքները ևս ընդհանուր պատկերը չփոխեցին։ Նոյեմբերի վերջին կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ տրամադրեց Երևանի քաղաքապետարանին՝ տրանսպորտից թերհավաքագրված 5.5 մլրդ դրամի ճեղքը մասամբ փակելու համար։
Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ արտահերթ ընտրություններ կայացան, որոնցում հաջողությունը ժպտաց ընդդիմությանը։ Փարաքարում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը բացարձակ հաղթանակ տարավ, իսկ Գյումրիում համայնքային իշխանություն ձևավորեց հավաքական ընդդիմությունը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, սակայն երկու դեպքում էլ ընդդիմադիր համայնքապետները երկար չպաշտոնավարեցին։
2025-ի ամենաառանցքային իրադարձությունը, որը հայ հանրությանը բառացիորեն շոկի ենթարկեց, Հայ Առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանության նախաձեռնած արշավն էր, որն ուղեկցվեց հայհոյանքներով ու անպարկեշտ բառապաշարով, այնուհետև նաև բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություններով։
Եկեղեցու դեմ այս արշավը հունիսի 17-ին դատապարտեց գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, որի համար նա վճարեց իր ազատությամբ։ Կարապետյանը, ով մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ հնչեցնելու մեջ, պարզապես լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ եթե քաղաքական ուժերին չհաջողվի եկեղեցու դեմ արշավին վերջ տալ, ապա դա կանեն իրենք՝ իրենց ձևով։ Կարապետյանի կալանավորումից հետո նրա մերձավորները հիմնադրեցին «Մեր ձևով» շարժումը, որն այս պահին վերածվում է քաղաքական ուժի և արդեն իսկ հանրության շրջանում վստահություն է վայելում։
2025 թվականին Ազգային ժողովի դահլիճում ևս լարված միջադեպերի, փոխադարձ վիրավորանքների ու սպառնալիքների պակաս չկար։ Այս առումով ամենահիշարժան դրվագը մայիսի 7-ին էր՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ մամուլում առկա են բազմաթիվ հրապարակումներ, ըստ որոնց ՔՊ-ականները թաթախված են կոռուպցիայի մեջ։ Փաշինյանը հարցին պատասխանելիս կորցրեց ինքնատիրապետումը՝ ընդդիմադիրներին սպառնալով, որ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվի, ապա պետք է վերջիններիս «լցնի ԱԱԾ-ի պադվալները»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրեցին երկկողմ խաղաղության համաձայնագիրը, որը գործող իշխանությունը համարում է իր ամենակարևոր իրադարձությունը։ Համաձայնագրի վերջնական ստորագրման համար Բաքուն շարունակաբար առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչից հայկական կողմն ըստ էության չի հրաժարվում, այնուամենայնիվ իշխանականները վստահեցնում են, որ խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, պարզապես մենք դեռևս դա չենք գիտակցում։
Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը՝ Դոնալդ Թրամփի վկայությամբ, 7 կետանոց հռչակագիր ստորագրեցին, որի 3-րդ կետով Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ պետք է անխոչընդոտ հաղորդակցություն ստանա։ Հենց այս նպատակով Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում տարանցիկ ճանապարհ կստեղծվի, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Նոյեմբերի 16-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններ կայացան նաև Վաղարշապատում, սակայն ընդդիմությանը այս անգամ չհաջողվեց Գյումրիի կամ Փարաքարի սցենարը կրկնել։ Քարոզարշավը և բուն ընտրությունները տեղի էին ունենում Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի, ինչպես նաև Վեհարանի դեմ նախապատրաստվող գրոհի ֆոնին, սակայն ուշագրավ է, որ իշխանության թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, ձգտում էր առավելագույնս տարանջատվել ՔՊ-ից, խուսափում հակաեկեղեցական արշավին կամ վեհարանի դեմ գրոհին միանալու հարցերից։ Ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տարավ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր հետընտրական առաջին գրառման մեջ պնդեց, որ վաղարշապատցիներն իրենց քվերակությամբ կարևոր լիցք տվեցին Մայր Աթոռը Վեհափառից այսպես ասած ազատելու գործընթացին:
Մանրամասները՝ https://oragir.news/hy/material/2025/...
Oragir.News-ին կարող եք հետևել նաև.
Telegram - https://t.me/oragir_news
Facebook - / oragir1
Facebook - / oragir.am
Instagram - / oragir.news
Tiktok - / oragir.news
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: