«ԱԽԹԱՄԱՐ․ Հավերժական Լեգենդ Սիրո Մասին» սառցե շոու-ներկայացումը վերադառնում է:
Автор: appa-pro
Загружено: 2025-03-26
Просмотров: 32
«ԱԽԹԱՄԱՐ․ Հավերժական Լեգենդ Սիրո Մասին» | Սառցե Ներկայացում
🔥 Բազմաթիվ խնդրանքներով՝ «Ախթամար» սառցե շոու-ներկայացումը վերադառնում է 🔥
⛸ Հայկական հավերժական սիրո լեգենդը կրկին կենդանանալու է սառույցի վրա։
📅 Ապրիլի 26, 19։00
📍 «Գազպրոմ Արմենիա» - «Ուսումնա-սպորտային համալիր» - Փակ սահադաշտ | Երևան
2025 թվականի փետրվարի 19 և 20-ին «Այս Արենա»-ում մեծ շուքով և հաջողությամբ կայացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդի մոտիվներով սառցե ներկայացումը։
Շուրջ 200 մասնագետներից կազմված միջազգային թիմ է աշխատել, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի և աշխարհին ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը:
Հայ ֆիգուրիստների մասնակցությամբ բեմադրության նոր տարբերակի վրա աշխատել է սառցե խորեոգրաֆ-բեմադրիչ, գեղասահորդ, գեղասահքի մարզիչ, աշխարհահռչակ շոուների արտիստ և պարող Դմիտրի Լապշինը։
🎶 Ներկայացման համար երաժշտությունը գրել է հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, զգեստների դիզայներն է Կարինե Դնոյանը։
✅ Առաջին անգամ՝ նորարարական ձևաչափով!
🔥 Տպավորիչ հատուկ էֆեկտներ՝ ջուր, կրակ, հսկայական էկրան!
✅ Հզոր երաժշտություն, որը կլցնի սրահը կախարդանքով!
✨ Լավագույն հայ գեղասահորդները կվերածվեն ազգային լեգենդի մշակութային հերոսների, ներկայացումը կհամադրվի դասական ստեղծագորղություններով, ժամանակակից բեմադրության էլեմենտներով և գեղարվեստական լուծումներով։
🎭 Լեգենդը նոր կյանք է ստանում՝ ներկայացնելով հայ ժողովրդի հոգու վեհությունը, մշակութային ժառանգությունն ու հողի գեղեցկությունը։
Այս լեգենդն ունի շատ ավելի խորը իմաստ, քան պարզապես գեղեցիկ սիրային պատմություն լինելն է։
Այստեղ բոլոր կերպարները պատմության և հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի հետ կապված իրադարձությունների արտացոլումն են:
💫 Սա ավելին է, քան պարզապես սառցե շոու-ներկայացում. սա պատմության ու մշակույթի հուզիչ վերապրում է:

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: