Ի՞նչ քարտեզով են Հայաստանը ճանաչել. Խաղաղության համաձայնագրի «մութ» կողմերը
Автор: Edmon Marukyan
Загружено: 2025-08-11
Просмотров: 34750
Դամոկլյան սուր հոդվածները առանձին կտեղադրեն աստեղ՝
ՀՈԴՎԱԾ IX
Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։
Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիևն 2024
թվականի Սեպտեմբեր 29-ին մեղադրել է Հայաստանին, թե իբր Երևանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի» մասին։
Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում նա ասել է, որ այս ընթացքում անհետ կորել է մոտ 4 հազար ադրբեջանցի։
Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:
Այս մարտին Հայաստանի գերիների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովը նիստ էր հրավիրել։ Նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ընդգծել էր Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու կարևորությունը։
Հայաստանը 2020-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։ Ըստ Երևանի՝ 90-ականների սկզբից անհետ կորած են համարվում 993 հայեր, 44-օրյա պատերազմից հետո՝ շուրջ 200 զինվոր։
https://www.azatutyun.am/amp/alievy-h...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: