Սեր Ալավերդի․ նշվեց Ալավերդի քաղաքի օրը
Автор: Քաղաքացու ձայնը Citizen's voice
Загружено: 2025-08-19
Просмотров: 1487
Օգոստոսի 18-ին Ալավերդիում նշվեց քաղաքի օրը։
Ըստ տարբեր տեղեկություների՝ Ալավերդին քաղաքային բնակավայր է դարձել 1939թ.-ին, սակայն Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական գրեթե բոլոր դարաշրջանները։ Այդ մասին են վկայում 1931 թվականին շինարարական աշխատանքների ժամանակ այստեղ հայտնաբերված պղնձե և բրոնզե առարկաները, աշխատանքային տարբեր գործիքներ, զենքերը, զարդերը։ Գտնված իրերից ամենահինը՝ պղնձե կտցավոր կացինը, թվագրվում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսով:
Ալավերդին հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններով: Որոնցից Սանահինի վանական համալիրն ու Սանահինի պատմական կամուրջը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: