Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

18 12 25 Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 2025թ-ի տարեվերջյան նիստը:

Автор: GEGHAMATV SEVANTV1

Загружено: 2025-12-18

Просмотров: 402

Описание:

Համայնքի ավագանու տարեվերջյան նիստում
Սևան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի վերջին նիստի օրակարգը հագեցած էր և ընդգրկուն: Մինչ օրակարգային հարցերի հաստատմանն անցնելը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, նշեց, որ դրանք` ֆինանսական գործառույթներից մինչև ծրագրեր, ընթանում են բնականոն ընթացքով:
«Մեր առջև դրված խնդիրների զգալի մասը կատարված է, այն ծրագրերը, որոնք նախանշել էինք տարեսկզբին, այլևս իրողություն են, որը նպատակասլաց և հետևողական աշխատանքի արդյունք է: Տարին ամփոփում ենք էական ձեռքբերումներով, տեսանելի ծրագրերով: Շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի աշխատակազմին նպատակասլաց աշխատանքի, համայնքի ավագանու անդամներին արդյունավետ համագործակցության համար, շնորհավորում եմ Սևան համայնքի բնակիչներին գալիք տոների կապակցությամբ»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նիստին ներկայացված օրակարգային հարցերը հաստատելուց հետո դրանք ներկայացրեցին ավագանու անդամների քննարկմանը: Համայնքի ավագանին կայացրեց համապատասխան որոշումներ:
Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի հաստատումից առաջ համայնքի ղեկավարը նշեց, որ 2025 թվականին իրականացված աշխատանքը, ֆինանսական առումով կայուն վիճակը լավ հիմքեր է ստեղծում համայնքի 2026 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթղթի հաստատման համար, որը լինելու է հավասարակշռված, իրատեսական և հնարավորություն է ընձեռելու առաջիկա տարում ևս իրականացնել մեծածավալ աշխատանք, խուսափել ցնցումներից, ավելացնել սեփական եկամուտները:
Սևան համայնքի ավագանին սահմանեց Սևան համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, հաստատեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/` աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, Սևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քանակական և անհատական կազմը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2026 թվականի` հողօգտագործման, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարներ և այլ տեղական վճարները, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ 2026 թվականին օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի համար մրցութային մեկնարկային գինը:
Սևան համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքի 2026 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեն, համաձայն որի՝ հաստատվել են
Վարչական բյուջեի եկամուտները՝ 2398977.3 հազար դրամ
Վարչական բյուջեի ծախսերը՝ 2398977.3 հազար դրամ
Ֆոնդային բյուջեի եկամուտները՝ 1320000.0 հազար դրամ
Ֆոնդային բյուջեի ծախսերը՝ 1320000.0 հազար դրամ
Համայնքի ավագանին հաստատեց նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան քաղաքում թափոնների տեսակավորման կառավարման պլանը, որը հաջորդել է Սևան քաղաքում թափոնների կառավարման նոր համակարգի ներդրմանը:
Ավագանու քննարկմանը ներկայացվեցին նաև մի շարք հարցեր, որոնք հաստատվեցին համապատասխան որոշումներով: Ավագանու տարեվերջյան նիստն ամփոփվեց դիմումների քննարկմամբ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանն ավարտեց իր աշխատանքները:
9-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվար ամսին:

18 12 25 Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 2025թ-ի տարեվերջյան նիստը:

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Հայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջ

Հայլուր 20:30 Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը կվերացնի՞ ԱՄՆ-ն. հարցեր՝ Վենսի այցին ընդառաջ

Հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ

Հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ

Սևան. Հայաստանի կորսվող հարստությունը. Տիգրան Խաչատրյանի ֆիլմը

Սևան. Հայաստանի կորսվող հարստությունը. Տիգրան Խաչատրյանի ֆիլմը

03 12 25 Սևանում սուբվենցիոն ծրագրով մեկ տասնյակից ավել փողոցներ ասֆալտապատ ու բարեկարգ են։

03 12 25 Սևանում սուբվենցիոն ծրագրով մեկ տասնյակից ավել փողոցներ ասֆալտապատ ու բարեկարգ են։

Кремль готовится к уходу лидера / Срочное решение

Кремль готовится к уходу лидера / Срочное решение

19 12 25 Սևանի Դեմիրճյան փողոցում և Նաիրյան 1–ին նրբանցքում երթևեկությունը կդառնա միակողմանի։

19 12 25 Սևանի Դեմիրճյան փողոցում և Նաիրյան 1–ին նրբանցքում երթևեկությունը կդառնա միակողմանի։

«Երամակ». Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը

«Երամակ». Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը

Ինչպես են քանդում Սասուն Միքայելյանին պատկանող տնակները

Ինչպես են քանդում Սասուն Միքայելյանին պատկանող տնակները

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ IT ՀԱԲ Է ԲԱՑԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ IT ՀԱԲ Է ԲԱՑԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ազատ լուրեր․ Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը՝ «Լեդի Հակոբը»․ 18․12․25/21․30/

Ազատ լուրեր․ Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը՝ «Լեդի Հակոբը»․ 18․12․25/21․30/

Ի՞նչ ժառանգություն է թողել Արամ Ասատրյանը իր ընտանիքին | Արտաշ և Աննա | HerMine Dialog 118

Ի՞նչ ժառանգություն է թողել Արամ Ասատրյանը իր ընտանիքին | Արտաշ և Աննա | HerMine Dialog 118

Մինչև փետրվարի վերջ Փաշինյանը 10 սողուններից մեկին կնշանակի «կաթողիկոս» ու կստեղծի իր «եկեղեցին»

Մինչև փետրվարի վերջ Փաշինյանը 10 սողուններից մեկին կնշանակի «կաթողիկոս» ու կստեղծի իր «եկեղեցին»

Миллионы людей не знают этого секрета😱!! Разрезайте старые экраны телевизоров и зарабатывайте день

Миллионы людей не знают этого секрета😱!! Разрезайте старые экраны телевизоров и зарабатывайте день

Խելառի թղթով է ազատվել բանակից․․․Պետրոսին առաջարկում եմ հարցնել․․․քաղաքագետ#asekose #news

Խելառի թղթով է ազատվել բանակից․․․Պետրոսին առաջարկում եմ հարցնել․․․քաղաքագետ#asekose #news

Ծաղրածու Պոնչոյի տնակը ամբողջովին հրդեհվել է․ Դերասանը դրսում է մնացել․ Սրիկաները տունս քանդեցին

Ծաղրածու Պոնչոյի տնակը ամբողջովին հրդեհվել է․ Դերասանը դրսում է մնացել․ Սրիկաները տունս քանդեցին

Համով պլեճ, կովերի կիթ ու գյուղական համով-հոտով զրույց

Համով պլեճ, կովերի կիթ ու գյուղական համով-հոտով զրույց

Դիլիջանի հետ միավորված Հաղարծինում մինչ այսօր սպասում են կառավարության խոստումների կատարմանը

Դիլիջանի հետ միավորված Հաղարծինում մինչ այսօր սպասում են կառավարության խոստումների կատարմանը

Дед Хасан зашел в хату к беспредельщикам — Через 5 минут даже самые суровые зэки дрожали от его

Дед Хасан зашел в хату к беспредельщикам — Через 5 минут даже самые суровые зэки дрожали от его

12 01 26 Սևան համայնքում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը։

12 01 26 Սևան համայնքում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը։

Почки скажут вам: всего 1 стакан перед сном и ночные походы в туалет исчезнут | ПАМЯТЬ И МОЗГ

Почки скажут вам: всего 1 стакан перед сном и ночные походы в туалет исчезнут | ПАМЯТЬ И МОЗГ

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: infodtube@gmail.com