Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Ես առ Աստուած կարդացի, եւ Նա լուաւ ինձ յերեկոյս, ի վաղորդայն եւ ի հասարակ աւուր: Տեր Եղիշե Մուղնի

Автор: Arman Balyan Zhorai

Загружено: 2026-01-16

Просмотров: 1031

Описание:

Երեկոյան #ժամերգություն Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։

Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Ես առ Աստուած կարդացի, եւ Նա լուաւ ինձ յերեկոյս, ի վաղորդայն եւ ի հասարակ աւուր:
Սպասէի Աստուծոյ իմոյ եւ ակն ունէի Կենարարին, որ փրկէ զծառայս Իւր եւ կեցուցանէ:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ ՁԵ
Խոնարհեցո՛, Տէ՛ր, զունկն Քո եւ լո՛ւր ինձ, զի աղքատ եւ տնանկ եմ ես:
Պահեա՛ զանձն իմ սուրբ, Տէ՛ր. փրկեա՛ զծառայս Քո, Աստուա՛ծ իմ, որ ի Քեզ յուսացայ:
Ողորմեա՛ ինձ, Տէ՛ր, զի առ Քեզ աղաղակեցի զօրհանապազ. ուրա՛խ արա զանձն ծառայի Քո, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ.
Զի Դու, Տէ՛ր, քաղցր եւ ուղիղ ես, բազումողորմ առ ամենեսեան, որ կարդան առ Քեզ:
Ո՛ւնկն դիր, Տէ՛ր, աղօթից իմոց եւ նայեա՛ց ի ձայն խնդրուածաց իմոց:
Յաւուր նեղութեան իմոյ կարդացի առ Քեզ, եւ լուար ինձ:
Ոչ ոք է նման Քեզ յաստուածս, Տէ՛ր, եւ ոչ ոք է որպէս զգործս Քո:
Զամենայն ազգս, զոր արարեր, եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի Քո եւ փառաւոր արասցեն զանուն Քո յաւիտեան:
Մեծ ես Դու, Տէ՛ր, եւ առնես սքանչելիս եւ Դու միայն ես Աստուած:
Առաջնորդեա՛ ինձ ի ճանապարհի Քում, եւ գնացից ի ճշմարտութեան Քում, եւ ուրախ եղիցի սիրտ իմ երկնչել յանուանէ Քումմէ:
Խոստովան եղէց առ Քեզ, Տէ՛ր Աստուած իմ, բոլորով սրտիւ իմով, փառաւոր արարից զանուն Քո յաւիտեան:
Մեծ եղեւ ի վերայ իմ ողորմութիւն Քո, Տէ՛ր, եւ փրկեցեր զանձն իմ ի դժոխոց ներքնոց:
Աստուա՛ծ, անօրէնք յարեան ի վերայ իմ, եւ ժողովք հզօրաց խնդրեցին զանձն իմ եւ ոչ համարեցան զՔեզ Աստուած առաջի իւրեանց:
Այլ Դու, Տէ՛ր Աստուած իմ, գթած ես եւ ողորմած, երկայնամիտ, բազումողորմ եւ ճշմարիտ. նայեա՛ց առ իս եւ ողորմեա՛ ինձ:
Տո՛ւր զօրութիւն ծառայի Քո, կեցո՛ զորդի աղախնոյ Քո եւ արա՛ առ իս նշան բարութեան:
Տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի Դու, Տէ՛ր, օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք Քեզ, Աստուա՛ծ, փա՜ռք Քեզ. յաղագս ամենայնի, Տէ՛ր, փա՜ռք Քեզ:
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ ՃԼԹ
Ապրեցո՛ զիս, Տէ՛ր, ի մարդոյ չարէ. յառնէ անիրաւէ փրկեա՛ զիս:
Խորհեցան զանօրէնութիւն ի սիրտս իւրեանց, զօր ամենայն պատրաստեցան ի պատերազմ:
Սրեցին զլեզուս իւրեանց որպէս զօձի, եւ թոյնք իժից ի ներքոյ շրթանց նոցա:
Պահեա՛ զիս, Տէ՛ր, ի ձեռաց մեղաւորի. եւ ի մարդոյ չարէ փրկեա՛ զիս:
Խորհեցան խափանել զգնացս իմ, թաքուցին ամբարտաւանք որոգայթ ինձ:
Լարս ձգեցին որոգայթ ոտից իմոց, շուրջ զշաւղօք իմովք եդին ինձ զգայթակղութիւն:
Ասացի. «Տէր Աստուած իմ ես Դու. ո՛ւնկն դիր, Տէ՛ր, ձայնի աղօթից իմոց»:
Տէ՛ր, Տէ՛ր, զօրութի՛ւն փրկութեան իմոյ, հովանի՛ գլխոյ իմոյ յաւուր պատերազմի.
Մի՛ մատներ զիս, Տէ՛ր, ի ցանկութիւն մեղաւորաց, ոյք խորհեցան վասն իմ. մի՛ ընդ վայր հարկաներ զիս:
Զի մի՛ երբեք բարձրասցին, եւ խորհուրդք նոցա մի՛ կատարեսցին. վախճան կատարածի նոցա՝ վաստակ շրթանց իւրեանց ծածկեսցէ զնոսա:
Արկցես ի վերայ նոցա կայծակունս հրոյ եւ կործանեսցես զնոսա. ի տառապանաց մի՛ կարասցեն կեալ:
Մարդոյ լեզուանւոյ մի՛ յաջողեսցի ի վերայ երկրի, զայր մեղաւոր չարիք իւր որսասցեն ի կորուստ:
Ծանեայ, զի առնես, Տէ՛ր, դատաստան աղքատի եւ իրաւունս տնանկի:
Արդարք գոհասցին զանուանէ Քումմէ, բնակեսցեն ուղիղք առաջի երեսաց Քոց:

ՍԱՂՄՈՍ ՃԽ
Տէ՛ր, կարդացի առ Քեզ, եւ լո՛ւր ինձ. նայեա՛ ի ձայն աղօթից իմոց ի կարդալ իմում առ Քեզ:
Ուղիղ եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի Քո, Տէ՛ր, համբարձումն ձեռաց իմոց՝ պատարագ երեկոյի:
Դի՛ր, Տէ՛ր, պահապան բերանոյ իմոյ եւ դուռն ամուր՝ շրթանց իմոց, զի մի՛ խոտորեսցի սիրտ իմ բանիւ չարութեան:
Ի պատճառել զպատճառս մեղաց ընդ մարդս, ոյք գործեն զանօրէնութիւն. եւ ոչ եղէց կցորդ ընտրելոց նոցա:
Խրատեսցէ զիս արդարն ողորմութեամբ եւ յանդիման արասցէ. իւղ մեղաւորի մի՛ օծցէ զգլուխ իմ, եւ աղօթք իմ ի կամս նորա:
Արգելան մերձ առ վիմին դատաւորք նոցա. լուիցեն բանից իմոց եւ քաղցրասցին:
Որպէս թանձրութիւն հողոյ, զի սփռեալ է ի վերայ երկրի, ցրուեսցին ոսկերք նոցա մերձ ի դժոխս:
Առ Քեզ, Տէ՛ր, Տէ՛ր, են աչք իմ. ի Քեզ յուսացայ, Տէ՛ր. մի՛ հաներ զհոգի յինէն:
Պահեա՛ զիս յորոգայթէ, որ թաքուցաւ ինձ, ի գայթակղութենէ գործողին զանօրէնութիւն:
Անկցին ի ցանցս նորա մեղաւորք. միայն եմ ես, մինչեւ անցից:

Ես առ Աստուած կարդացի, եւ Նա լուաւ ինձ յերեկոյս, ի վաղորդայն եւ ի հասարակ աւուր: Տեր Եղիշե Մուղնի

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Տոն 381թ Կոստանդնուպոլսի սուրբ ժողովի 150 հայրապետների։ Տեր Գրիգոր Արգավանդի #ՍուրբՍարգիս #եկեղեցի

Տոն 381թ Կոստանդնուպոլսի սուրբ ժողովի 150 հայրապետների։ Տեր Գրիգոր Արգավանդի #ՍուրբՍարգիս #եկեղեցի

У армян есть своя католическая церковь?! Почему об этом мало знают

У армян есть своя католическая церковь?! Почему об этом мало знают

Հայ ժողովրդի գաղտնի առաքելությունը

Հայ ժողովրդի գաղտնի առաքելությունը

Խելառի թղթով է ազատվել բանակից․․․Պետրոսին առաջարկում եմ հարցնել․․․քաղաքագետ#asekose #news

Խելառի թղթով է ազատվել բանակից․․․Պետրոսին առաջարկում եմ հարցնել․․․քաղաքագետ#asekose #news

Կիրակին Աստծունն է/Հառիճավանք/Սիրո ճաշ, Պանրխաշ

Կիրակին Աստծունն է/Հառիճավանք/Սիրո ճաշ, Պանրխաշ

Գավառի գաթա#գաթա

Գավառի գաթա#գաթա

Գ. Սաղմոսավան, Սաղմոսավանք. «Ոչ միայն հացով» հաղորդում

Գ. Սաղմոսավան, Սաղմոսավանք. «Ոչ միայն հացով» հաղորդում

Մահից հետո կյանք կա, իմ վկայությունը։ Մաս 2

Մահից հետո կյանք կա, իմ վկայությունը։ Մաս 2

«Քեռի, բացահայտվեցինք»` Կարապետյանի հարցազրույցի վերլուծությունը

«Քեռի, բացահայտվեցինք»` Կարապետյանի հարցազրույցի վերլուծությունը

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն։ Սաղմոսավանք տեր Օշին։ Nor tsaghik. Saghmosavank

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն։ Սաղմոսավանք տեր Օշին։ Nor tsaghik. Saghmosavank

Գիշերը Սուրբ Հարության Տաճարում։

Գիշերը Սուրբ Հարության Տաճարում։

Երանի ողորմածներուն ողորմութիւն պիտի գտնան

Երանի ողորմածներուն ողորմութիւն պիտի գտնան

Սաղմոսավանքում #սուրբպատարագ Տեր Օշին #քահանա Surb patarag Saghmosavanqum. Ter Oshin #qahana

Սաղմոսավանքում #սուրբպատարագ Տեր Օշին #քահանա Surb patarag Saghmosavanqum. Ter Oshin #qahana

Почему у армян два католикоса и два патриарха?

Почему у армян два католикоса и два патриарха?

21- «ԵՒ ինձ մենակ պիտի թողնեք» #fatherarmen,

21- «ԵՒ ինձ մենակ պիտի թողնեք» #fatherarmen,

Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Տ. Աղան աբեղա Երնջակյան

Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Տ. Աղան աբեղա Երնջակյան

Աստվածային մխիթարություն

Աստվածային մխիթարություն

Ջրօրհնեք 2026թ։ Օրհնիր և սրբիր ջուրն այս նշանով։ Տեր Գրիգոր, Բաբկեն #քահանա @ԶորավորՍուրբԱստվածածին

Ջրօրհնեք 2026թ։ Օրհնիր և սրբիր ջուրն այս նշանով։ Տեր Գրիգոր, Բաբկեն #քահանա @ԶորավորՍուրբԱստվածածին

Աստուծոյ Խօսքը մարդուն ապահովութիւնն է ողջ կեանքի ընթացքին

Աստուծոյ Խօսքը մարդուն ապահովութիւնն է ողջ կեանքի ընթացքին

Նոյեմբերի 4, 1999թվական  Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օծումը

Նոյեմբերի 4, 1999թվական Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օծումը

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: infodtube@gmail.com