Իր ստեղծագործություններով քահանայագործումը բանաստեղծի շնորհներից էր, աստվածընծա առաքելություն
Автор: Kentron Channel
Загружено: 2025-12-12
Просмотров: 67
Անցողիկն ու անանցը, կյանքն ու մահը, խաղաղությունն ու տագնապը, բազմաթիվ հակադիր երևույթներ, որոնք իրար համաքայլ, միաժամանակ հակոտնյա են, Թումանյանի մշտական սևեռումների ու կենսադիտարկումների առանցքն են կազմել։ Բանաստեղծի քահանա հոր երազանքն էր որդուն տեսնել քահանայական շուրջառով, Ավետարանով ու խաչով՝ հոգևոր-ծիսական խորհրդի մեջ։ Բայց, ինչպես և իր քառյակներից մեկն է ակնարկում, Թումանյանը քահանայագործեց իր ստեղծագործություններով։ Վաղ տարիքում գրած նրա «Դեպի անհունը» պոեմը դրա անսակարկ վկայությունն է։ Տիեզերքի գաղտնիքների խորախորհուրդն ու յուղաներկի պես ծորացող միստիկան, որի ազդակները Նարեկացու «Մատյանին» են աղերսվում, արտահայտվում են պոեմի՝ ի վերջո, լավագույնս գտնված վերնագրի մեջ։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: