Մոռացված հերոս Կարո Քահքեջյան: Ամերիկյան երազանքից դեպի Արցախյան պատերազմ:
Автор: Suren Petrosyan
Загружено: 20 мар. 2025 г.
Просмотров: 16 752 просмотра
Հերոսները չե՛ն մոռացվում։
Անմահ հերոս Կարո Քահքեջյանը՝ Սպիտակ արջը, կարող էր այնպիսի կյանքով ապրել, որը միլիոնավոր մարդկանց համար երազանք կլիներ, սակայն նա ընտրեց պայքարի ճանապարհը։
Քահքեջյանի և նրա նման մարդկանց համար 100 տարի առաջ իր ժողովրդի հետ տեղի ունեցած իրադարձությունները վաղեմության ժամկետ չունեն։
Միացյալ Նահանգների քաղաքացի, կրթությամբ ինժեներ Քահքեջյանը տիրապետում էր 5 լեզուների, հաջողակ գործարար և խարիզմատիկ տղա, ով ապրում էր բարեկեցիկ կյանքով և ուներ խոստումնալից ապագա։ Նման կյանքը շատ հայերի երազանքի մարմնացումն էր, ովքեր ձգտում էին ավելի բարեկեցիկ կյանքի ու հարմարավետության և պատրաստ էին իրենց հնարավորությունները փնտրել հայրենիքից դուրս: Սակայն ազգային ինքնությունը, պատասխանատվության գիտակցումը և սեփական ժողովրդի առջև պարտքի զգացումը գերակա էին։
Կարո Քահքեջյանն ամերիկյան երազանքը փոխարինեց Արցախյան պատերազմով։
Խորապես ուսումնասիրելով սահմանամերձ գոտիները և Արցախի ռազմաքաղաքական իրավիճակը՝ Կարոն մշակեց հստակ ծրագիր և որոշեց վերադառնալ ԱՄՆ, որտեղ սկսեց վաճառել իր ունեցվածքը՝ ռազմական ջոկատ կազմավորելու նպատակով։ Շուտով Արցախյան պատերազմի պատմության մեջ Խաչակիրներ անվան տակ մտած այս ջոկատը դարձավ ամենավառ ու օրինակելի ռազմական կազմավորումներից մեկը։
Չնայած փոքրաթիվ լինելուն՝ նրանք դարձան հատուկ նշանակության խումբ, որին վստահում էին բարդ և ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների կատարումը։
Կարո Քահքեջյանի համար պատերազմի միայն մեկ արդյունք գոյություն ուներ՝ Արցախի ներառյալ Շահումյանի ազատագրումը, և Հայաստանի ու Արցախի միավորումը։ Այլ տարբերակներ չեն դիտարկվել։
Կարոյի, ինչպես նաև ցանկացած իրական հայի համար Արցախն առանձնահատուկ նշանակություն ուներ։ Այն պարզապես տարածք չէր, այլ հայրենիք և ինքնության անբաժանելի մաս, որը նա համարում էր դրախտ երկրի վրա:
Նման մարդիկ բացառիկ են, ովքեր որպես կանոն գործում են են հատկապես ամենաճգնաժամային պահերին, իսկ նրանցից ոմանք դառնում են նաև լեգենդներ։
Կարո Քահքեջյանն Մարդ, որը ընտրեց դիմադրություն:
Միացեք մեզ և բացահայտեք, թե ինչպես Կարո Քահքեջյանը դարձավ խորհրդանիշ այն արժեքների, որոնք մեզ բոլորիս միացնում են։ 📽️
Բաժանորդագրվեք մեր ալիքին, և մի մոռացեք մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը: Ո՞ր հերոսին դուք կառանձնացնեք ձեզ համար:
#պատմություն #հայաստան #ՍպիտակԱրջ

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: