04 04 25 «Սպորտլանդիա» -ի մարզային փուլում Սևան համայնքը կներկայացնեն N1 և N3 հ/դ-ների թիմերը:
Автор: GEGHAMATV SEVANTV1
Загружено: 4 апр. 2025 г.
Просмотров: 1 025 просмотров
Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 1-ից 4-ը անցկացվեց հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որին մասնակցում էին Սևան համայնքի Սևան քաղաքի և բնակավայրերի դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտները:
«Սպորտլանդիա» մարզական միջոցառման անցկացման նպատակն է անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավոևման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, դպրոցակա տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման պայմանների ընձեռում, ֆիզիկական որակների բարելավում:
Թիմերի կազմը՝ 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ: Խաղաձևերը՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք՝ արգելքների հաղթահարումով, փոխանցավազք՝ մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով, «Օլիմպիական խորհրդանիշի» հավաքում:
Համայնքային փուլում 1-ին և 2-րդ հաղթող ճանաչված դպրոցական թիմերը կմասնակցեն երրորդ՝ մարզային փուլին:
Միջոցառումն անցկացվում է 4 փուլով՝ 1-ին՝ ներդպրոցական փուլն անցկացվել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում: 2-րդ փուլը՝ հանրապետության քաղաքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում, 3-րդ փուլը՝ հանրապետության մարզերում և Երևան քաղաքում: Մայիսին կանցկացվի 4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլը Վանաձոր քաղաքում:
Սևանում 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան N1 հ/դ-ի թիմը, երկրորդ տեղը՝ Սևանի Վլ. Կարապետյանի անվան N3 հ/դ-ի թիմը, իսկ երրորդ տեղը Զովաբերի Ե. Չարենցի անվան մ/դ-ի թիմը:
Համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցներին տրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր:
Մրցույթի 3-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցներին կտրվի հավաստագրեր և կպարգևատրվեն գավաթներով, իսկ 4-րդ հանրապետական փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցներին կտրվեն հավաստագրեր, կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով և մարզագույք ձեռք բերելու համար դրամական մրցանակներով, հանրապետական փուլի բոլոր մասնակից երեխաներին՝ նաև նվերներ, իսկ 4-11 տեղերը գրաված թիմերին՝ մարզագույք:
Այսպիսով՝ 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլում Սևան համայնքը կներկայացնեն Սևանի Մ. Մաշտոցի անվան N1 և Սևանի Վլ. Կարապետյանի անվան N3 հ/դ-ների թիմերը:

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: