«Կարևորը որակն է և վերաբերմունքը». արցախցի Ալվինա Գաբրիելյանի «Մի կտոր երջանկությունը» Երևանում
Автор: Armenia Today
Загружено: Дата премьеры: 19 нояб. 2024 г.
Просмотров: 4 579 просмотров
#armeniatoday #News #Live #новостиармении #armenia #Լուրեր #ուղիղ #эфир #ереван #армения #yerevan #newsfromarmenia #шоколадручнойработыереван #альвинагабриелян
Արցախից բռնի տեղահանված Ալվինա Գաբրիելյանը 2024 թվականի օգոստոսին Երևանում հացաբուլկեղենի արտադրամաս է բացել, որտեղ խմորեղեն և բելգիական բարձրորակ շոկոլադից ձեռագործ կոնֆետներ է պատրաստում:
Բիզնեսում ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Ալվինան Երևան տեղափոխվելուն պես հմտություններն է զարգացրել, գրանցվել դասընթացի ու շոկոլադի արտադրության նոր տեխնոլոգիաներ սովորել: Սկզբում նա առցանց կոնֆետներ էր վաճառում և Երևանում մասնակցում արցախցի արտադրողների ցուցահանդեսներին, որոնցից մեկի ժամանակ էլ հանդիպեցինք նրան։ Այնուհետ Ալվինան «Իմ քայլը» հիմնադրամից ստացել է 1 մլն դրամ դրամաշնորհ և այս գումարին վարկ ավելացնելով՝ հացի խանութ-արտադրամաս բացել Երևանի Նոր Նորք թաղամասում։
Մենք Ալվինային առաջին անգամ հանդիպել ենք 2024 թվականի ձմռանը, այդ ժամանակ նա պատմել էր իր տեղահանության պատմությունը։ Հետո, երբ նրան հաջողվել էր ավելի մեծ բնակարան գտնել, մեզ հրավիրել էր միասին շոկոլադ պատրաստելու։
Հացաբուլկեղենի արտադրամասի բացմանը ներկա է գտնվել նաև Armenia Today-ի նկարահանող խումբը, ու մեկտեղել պայքարի և հավատի այն պատմությունը, որը մեր հերոսուհուն օգնում է իր ապագան կերտել Հայաստանում*։
________________
Вынужденная переселенка из Арцаха Альвина Габриелян в августе 2024 года открыла в Ереване пекарню «Кусочек счастья». Под одноименным брендом она готовит торты, делает выпечку, а из высококачественного бельгийского шоколада делает ремесленный шоколад ручной работы — на вкус как в лучших кондитерских Брюсселя и Турина.
С Альвиной мы впервые встретились зимой 2024 года, и она рассказала нам свою историю переселения. Потом, когда ей удалось найти более просторную квартиру, она пригласила нас готовить вместе шоколад. Съемочная группа Armenia Today также побывала на открытии пекарни «Кусочек счастья» и собрала историю Альвины о ее борьбе, силе воли, которые помогали нашей героине, оставившей все в Арцахе, заново верить и строить будущее в Армении.
________________
*Նախագիծը պատրաստվել է «HEKS/EPER» և «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Նախագծում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չարտացոլել HEKS/EPER-ի, «Brot für die Welt»-ի և ՄՆԿ-ի տեսակետները։
__________________
Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝
Մեր կայքը - armeniatoday.news
Facebook (ռուսերեն) - / armeniatodayrus
Facebook (հայերեն) - / armtodayarm
Telegram ալիք - https://t.me/armtoday
Yandex Zen - https://zen.yandex.ru/armeniatoday
Instagram - @armtoday_

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: