«Չեկիստ Պուտինի՝ խաղաղության դարաշրջան բացելու մոտեցումը, չեմ կարծում աշխատող է»
Автор: Aravot Daily
Загружено: 2021-11-05
Просмотров: 865
Առցանց Առավոտի «4-րդ Ստուդիայում» «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն է .
📌Ես չեմ տեսնում իշխանության կողմից նպատակամղված գիծ, եթե կա՝ դա ամեն գնով խաղաղություն մոտեցումն է, որը, իմ կարծիքով, մերժելի է։
📌Փաշինյանի հետ խորհրդակցական ժողովի նիստին զգացի հակվածություն՝ Մեղրիով ավտոմայրուղու կառուցում թույլ չտալ, մենք ավտոմայրուղի, ըստ վարչապետի, տրամադրում ենք օրինակ Տավուշով։
📌 Փաշինյանի հետ հանդիպմանը նկատեցի տրամադրվածություն՝ եթե ճանապարհը բացվի, ապա Մեղրիով երկաթուղին կլինի, եւ դա որեւէ օտարերկրյա ուժ չի վերահսկի:
📌Եթե այսպես շարունակվի՝ Արցախը արժանանալու է Նախիջեւանի ճակատագրին, այն էլ կայծակնային արագությամբ, այնպես որ խաղաղության դարաշրջան բացելու մասին նույնիսկ Բայդենն իրեն թույլ չի տա ասել, թող մեծ-մեծ չխոսի Փաշինյանը։
📌Չեկիստ Պուտինի այդ մոտեցումը՝ թե խաղաղության դարաշրջան կարելի է բացել, որ այստեղ էլ Նիկոլն է կրկնում, չեմ կարծում, թե դա աշխատող է։
📌ԵԱՀԿ Մինսկի խմբին ո՞վ պետք է դուրս մղի տարածաշրջանից, մեռնող Ռուսաստա՞նը, թե՞ մարող Օսմանյան կայսրության Էրդողանը։
📌Մեր օգտին աշխատող մի հանգամանք կա՝ Ադրբեջանը հասավ իր պիկին, պատերազմից հետո առաջին օրերն էին, հիմա նրա վարընթաց շրջանն է, մենք պետք է օգտվենք դրանից։
📌Արեւմտյան համակրանքը Հայաստանի նկատմամբ է, եւ դա այն պատճառով, որ Արեւմուտքը խնդիր ունի ջախջախելու Ռուսաստան-Թուրքիա պրոյեկտը՝ 3+3-ը:
📌Պետք չէ շտապել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, որովհետեւ շատ բան կարող է կորցնենք, մանավանդ եթե դա լինի Ռուսաստանի կնքահայրությամբ։
📌Պետք է հրաժարվել կամ դանադաղեցնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից, եթե այլընտրանք չունենք, ապա պետք է վերցնենք 1926 թվականի տարբերակը:
✅Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
➡️Facebook-ում՝ https://www.aravot.am/
➡️Telegram-ում՝ https://t.me/aravotam
➡️Twitter-ում` / aravotdaily
➡️Instagram-ում՝ / aravotdaily
#Առավոտ #Lուրեր
#Aravot #News
#Armenia
Հասցե՝ Արշակունյաց 4
Հեռ.` 060274804
Էլեկտրոնային հասցե` [email protected]

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: