Ոստիկանությունը տաք հետքերով բացահայտեց 38.000 ԱՄՆ դոլարի ավազակային հարձակումը
Автор: SHAMSHYAN
Загружено: 2015-07-10
Просмотров: 33575
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում 3 հոգի հարձակվել են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արեգ Ջրբաշյանի վրա, ծեծի ենթարկել նրան, այնուհետ հափշտակել նրա պայուսակը, որի մեջ եղել է 38,000 ԱՄՆ դոլար, որից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ա. Ջրբաշյանը աջ և ձախ ձեռքերի կոտրվածքներ, աջ աչքի շրջանում արյունազեղում ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2015/...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: