Սևանի փրկարարները և ջրասուզակները Սևանա լճում փնտրում են ջրահեղձ եղած երիտասարդների դիերը
Автор: SHAMSHYAN
Загружено: 2016-11-07
Просмотров: 33153
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները Սևանի ջրասուզակների հետ շարունակում են Սևանա լճում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 2 բնակիչների՝ 24-ամյա Ամուր Կյուրեղյանի և 25-ամյա Արևշատ Առաքելյանի դիերի հայտնաբերումը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր 6-րդ օրն է, որ փրկարարների, ջրասուզակների հետ մի մարդու նման ողջ գյուղը գյուղապետի և Գեղարքունիքի փոխմարզպետ Հակոբյանի գլխավորությամբ անում են ամեն անհնարինը, որպեսզի հայտնաբերեն ջրահեղձվածների դիերը։
Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2016/...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: