Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Հայոց պատմություն, սկզբից մինչև մեր օրերը, մաս 1

Автор: Sona Nazaryan

Загружено: 2020-07-07

Просмотров: 263963

Описание:

Շարունակությունը մաս 2-ում: Հայոց պատմությունը սկզբից մինչև առաջին աշխարհամարտը: Նոյի որդիները հիմք դրեցին աշխարհի ազգերին: Սեմից սերվեցին սեմական ազգերը`հրեաներ, արամեացիներ, արաբներ և այլք: Հաբեթից սերվեցին բոլոր հնդեվրոպացիները կամ արիացիները, որոնք հեռացան Հայկական լեռնաշխարհից դեպի Իրան, Հնդկաստան և Եվրոպա: Հայկական լեռնաշխարհում մնացած արիացիները կոչվեցին հայ կամ արմեն: Հաբեթը ծնեց Գամերին, Գամերը` Թորգոմին, Թորգոմը` Հայկին: Հայկական լեռնաշխարհից հարավ գտնվում էր Բաբելոնը, որի տիրակալ Բելը փորձեց իրեն ենթարկել Հայկին, ու արշավեց Արարատի Երկիր: Ք.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայոց Ձորում տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ Հաբեթոսյան Հայկը եռաթև նետով խոցեց Տիտանյան Բելին ու նրա բանակը դուրս շպրտեց իր երկրից: Նա դարձավ հայ ժողովրդի նախահայրը, որի անունով ժողովուրդը կոչվեց հայ, իսկ երկիրը` Հայաստան: Ք.ա. 2492թ. օգոստոսի 11-ը դարձավ բուն Հայոց Տոմարի սկիզբը: Հայկի որդիների ու թոռների անուններով կոչվեցին Հայքի տեղանունները` Արամանյակի անունով` Արագած, Արամայիսի անունով` Արմավիր, Երաստի անունով` Երասխ, Շարայի անունով` Շիրակ, Ամասիայի անունով` Մասիս, Գեղամի անունով` Գեղամա ծովը, Սիսակի անունով` Սիսական կամ Սյունիք աշխարհը, Գառնիկի անունով` Գառնին ևլն: Հայկի թոռներից Արամի անունով օտարները մեզ անվանեցին Արմեն, իսկ երկիրը` Արմենիա: Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվող ամենահին պետությունը Արատտան էր` Ք.ա. 28-27-րդ դարերում, որը կոչվել է Աստվածային Սուրբ օրենքների երկիր: Հիշատակվում են Հայասա, Կարաննի, Սուբարտու, Իսուվա /Ծոփք/, Սուխմու, Ալզի /Աղձնիք/, Նաիրի,Դիաուխի /Տայք/, Արիախի, Էթիունի, Թեգարամա /Թորգոմի տուն/, Մելիդ /Մալաթիա/, Արմե,Կումախա /Կամախ/, Ազա /Երևանի տարածք/, Ուրարտու/Արարատի պետությունները: Ուրարտուն կամ Վանի Արարատյան թագավորությունը դարձավ Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական պետությունը, որը գոյատևեց Ք.ա 9-6րդ դարերում: Առաջին արքա Արամեի անունով արքայատոհմը կոչվեց Արամյան: Այսօրվա Հայաստանի մայրաքաղաք Էրեբունի-Երևանը կառուցել է Արգիշտի Առաջինը Ք.ա 782թ: Արամյանների օրոք կառուցվել են նաև Վան, Արմավիր-Արգիշտիխինիլի, Մենուախինիլի, Ռուսախինիլի, Թեյշեբաինի և այլ քաղաքներ, Ռուսայի 25կմ-ոց և Մենուայի 72կմ-ոց ջրանցքները: Վերջինս այսօր էլ ջուր է մատակարարում Վան քաղաքին: Արամյանների վերջին արքաները թուլացել էին և երկրի իրական կառավարիչն էր Հայկազունի տոհմից` իշխան Պարույր Սկայորդին, որը դաշինք կնքելով Մարաստանի ու Բաբելոնի հետ, Ք.ա. 612թ կործանեց Ասորեստանը և նրա մայրաքաղաք Նինվեն: Ասորեստանի դեմ պայքարում թուլացած Արամյան արքայատոհմին փոխարինելու եկան Հայկազունիները: Հայկազունիներին հաջորդեցին Երվանդունիները Ք.ա. 6-2-րդ դարերում: 1-ին արքան էր Երվանդ Հայկազունի Սակավակյացը /Ք.ա. 570-560/, որի անունով կոչվեց արքայատոհմը: Նրա որդու Տիգրան Երվանդյանի ժամանակ Պարսկաստանում հիմնվեցին Աքեմենյանները: Երվանդունիների օրոք կառուցվեցին Երվանդաշատ, Երվանդակերտ, Բագարան, Նախճավան և ուրիշ քաղաքներ ու ամրոցներ: 2-րդ դարում Երվանդունիներին հաջորդեցին Արտաշեսյանները, որոնց օրոք Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին: Արտաշես 1-ինը միավորեց բոլոր հայկական իշխանությունները միասնական պետության մեջ, կառուցեց Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները: Արտաշեսի թոռ Տիգրան Մեծը կատարեց նվաճումներ և Հայաստանի տարածքը ձգվեց Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև: Նա կառուցեց 4 Տիգրանակերտ քաղաք: Տիգրանի օրոք Հայքը Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունն էր: Նրա հաջորդների օրոք Հայաստանը մնում էր հզոր տերություն: Ք.ա. 1թ. Արտաշեսյանները անկում ապրեցին: Հայաստանը 1-ինն էր, որ 301թ. ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Մինչ այդ հայը հեթանոս էր` բազմաստված: ժամանակի հետ դիցարանը փոփոխվել է: Հայկ, Տորք Անգեղ, Ծովինար և այլ աստվածություններին եկան փոխարինելու Արամազդ, Վահագն, Միհր, Տիր, Անահիտ, Աստղիկ, Նանե, Վանատուր, Ամանոր, Սպանդարամետ աստվածությունները: Աստվածություններին նվիրված բազմաթիվ մեհյաններ էին կառուցված,լեգենդներ ու առասպելներ էին տարածված ողջ Հայքի տարածքում: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան տարին դարձավ Նոր Տոմարի սկիզբ` 1թվական: Նրա առաքյալներից 2-ը` Թադեոսն ու Բարդուղիմեոսը եկան քարոզելու Հայաստանում: Եդեսիայի /Ուռհա/ հայոց Աբգար թագավորը 1-ինը ընդունեց քրիստոնեությունը: Իսկ 301թ. Տրդատ 3-րդ Արշակունու օրոք քրիստոնեությունը դարձավ պետական կրոն Հայաստանում: Առաջին կաթողիկոսն էր Գրիգոր Լուսավորիչը: 303թ կառուցվեց Էջմիածնի Մայր Տաճարը:Ք.հ. 52թ. Հայաստանում հաստատվեցին Արշակունիները և կառավարեցին մինչև 428թ, պայքարելով Հռոմի ու Պարսկաստանի դեմ: 405թ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց Այբուբենը մեհենական գրերի հիմքի վրա: Կառուցվեցին Մծուրք, Վաղարշապատ, Դվին, Արշակավան և շատ այլ քաղաքներ ու ամրոցներ: 387թ Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև,սակայն 1տարի անց վերամիավորվեց: 428թ. Կորցրեց թագավորությունը և դարձավ մարզպանություն: 451թ մայիսի 26-ին Ավարայրի դաշտում, հայկական բանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, հաղթեց պարսիկներին, որոնք ցանկանում էին կրակապաշտ դարձնել քրիստոնյա հայերին և ձուլել իրենց հետ: 481-484թթ ընթացած պայքարը Պարսկաստանի ձուլողական քաղաքականության դեմ Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ պսակվեց հաղթանակով, կնքվեց Նվարսակի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանը վերգտավ իր ինքնուրույնությունը:

Հայոց պատմություն, սկզբից մինչև մեր օրերը, մաս 1

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Հայոց պատմություն սկզբից մինչև մեր օրերը, մաս 2

Հայոց պատմություն սկզբից մինչև մեր օրերը, մաս 2

Այն, ինչ չեն պատմում ձեզ Ադրբեջանի պատմության մասին. ապշեցուցիչ փաստեր | ԶԻՆՔ 24

Այն, ինչ չեն պատմում ձեզ Ադրբեջանի պատմության մասին. ապշեցուցիչ փաստեր | ԶԻՆՔ 24

«Պատմության կեղծարարները. Ադրբեջան»

«Պատմության կեղծարարները. Ադրբեջան»

Ադրբեջանին մեծ պատերազմի են պատրաստում ՌԴ-ի և Իրանի դեմ, գինը՝ Հայաստանն է․ Հայկ Նահապետյան

Ադրբեջանին մեծ պատերազմի են պատրաստում ՌԴ-ի և Իրանի դեմ, գինը՝ Հայաստանն է․ Հայկ Նահապետյան

Армянское нагорье: 12 тысяч лет назад

Армянское нагорье: 12 тысяч лет назад

ԱՎԱՐԱՅՐԻ ճակատամարտ | Վարդանանք

ԱՎԱՐԱՅՐԻ ճակատամարտ | Վարդանանք

Ե՞րբ Է Հայաստանը Պահանջելու Վիլսոնյան Իրավարար Վճռի Իրագործումը

Ե՞րբ Է Հայաստանը Պահանջելու Վիլսոնյան Իրավարար Վճռի Իրագործումը

Ես քեզ չեմ վախեցնում, հանգստացի. թեժ բանավեճ Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի միջև

Ես քեզ չեմ վախեցնում, հանգստացի. թեժ բանավեճ Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի միջև

Հայերը Թուրքիայում, Կյանքը Ստամբուլում, Պոլսի հայերը | Armenian Expats 02

Հայերը Թուրքիայում, Կյանքը Ստամբուլում, Պոլսի հայերը | Armenian Expats 02

Տիգրան Մեծ. ինչպե՞ս ստեղծվեց հայոց կայսրությունը:

Տիգրան Մեծ. ինչպե՞ս ստեղծվեց հայոց կայսրությունը:

Հիսուս ֆիլմը

Հիսուս ֆիլմը

Ի՞նչ գաղտնիքներ են թաքնված հայկական հեթանոսական գրերի մեջ | ԶԻՆՔ 23

Ի՞նչ գաղտնիքներ են թաքնված հայկական հեթանոսական գրերի մեջ | ԶԻՆՔ 23

СТЫДНАЯ ПРАВДА О ПУШКИНЕ! В ШКОЛЕ ОБ ЭТОМ МОЛЧАТ!

СТЫДНАЯ ПРАВДА О ПУШКИНЕ! В ШКОЛЕ ОБ ЭТОМ МОЛЧАТ!

Ինչպե՞ս փոխվեց Հայաստանի քարտեզը. ստալինյան քաղաքականության հետևանքները | ԶԻՆՔ 20

Ինչպե՞ս փոխվեց Հայաստանի քարտեզը. ստալինյան քաղաքականության հետևանքները | ԶԻՆՔ 20

Հայոց պատմությունը Փաստերով ( Մաս 1)  / Historical Facts of Armenia (Part 1)

Հայոց պատմությունը Փաստերով ( Մաս 1) / Historical Facts of Armenia (Part 1)

Արշակունիների թագավորությունը Վռամշապուհի գահակալության շրջանում:

Արշակունիների թագավորությունը Վռամշապուհի գահակալության շրջանում:

Շահումյան․ 20-րդ դարի ամենահակասական հայ կերպարը — Լենինի ժառանգ՞, թե Առաջին Հանրապետության թշնամի՞

Շահումյան․ 20-րդ դարի ամենահակասական հայ կերպարը — Լենինի ժառանգ՞, թե Առաջին Հանրապետության թշնամի՞

ДНК армян — одно из генетических чудес планеты

ДНК армян — одно из генетических чудес планеты

ԱՄՆ-ում հայերի «խելացի» հանցագործությունները՝ FBI-ի թիրախում. Մարինա Սամսոն

ԱՄՆ-ում հայերի «խելացի» հանցագործությունները՝ FBI-ի թիրախում. Մարինա Սամսոն

Ակոռիի ճակատամարտ/ Armenian information center

Ակոռիի ճակատամարտ/ Armenian information center

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]