Հայաստանում մեկնարկեց «Բուդո» Մարտարվեստների միջազգային փառատոնը
Автор: Ann Exus
Загружено: 2016-09-16
Просмотров: 1531
Տեսանյութն` Արեգն Հարությունյանի
Սեպտեմբերի 11-ին Երեվանի քաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացավ «Բուդո» ճապոնական մարտարվեստների փառատոնը:
Փառատոնին մասնակցեցին նաև «Փոքր Մհեր» ռազմական ուղղվածության կրթահամալիրի սաները:
Այս միջոցառումն անցավ գերազանց, -թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը,-դրան է վկայում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի, Ճապոնիայից ժամանած Շինջոկու կենդո ֆեդերացիայի ղեկավար Միցունորի Մացումուրայի և մյուս ճապոնացի սենսեիների հիացական կարծիքները,-նշեց նա:
«Բուդո»-ի հայկական բանակի ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միասնական թիմով կարող են կատարել այնպիսի աշխատանք, որը միայն փառք ու պատիվ կբերի մեր հայրենիքին:
Շնորհակալություն փառատոնի բոլոր մասնակիցներին, ձեր անձնուրաց և լավագույն կատարման ու նվիրվածության համար,-իր խոսքն ավարտեց Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը:
Աննա Հարությունյան
AnExus PRoject
17.09.2016

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: