ՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԽԵՉՈՅԻ ԿԻՆԸ ՏՂԱ Է ԲԵՐԵԼ 1979
Автор: National archives of Armenia
Загружено: 2024-03-06
Просмотров: 1278
ԽԵՉՈՅԻ ԿԻՆԸ ՏՂԱ Է ԲԵՐԵԼ
Խեչոյի կինը տղա է բերել,
Վեր կենանք գնանք աչքալուսանքի,
Խեչոն յոթ տարվա կարաս է բացել,
Սեղան է սարքել քեֆ ու խնջույքի:
Խեչոն սիրունիկ յոթ աղջիկ ունի,
Վերջին աղջկա անունն է Հերիք,
ԽԵչոն թող անվերջ բախտավոր լինի,
Մեզ հետ ալ գինի խմի երջանիկ:
Խեչոյի կինը տղա է բերել,
Տղա մի ասի, մի առյուծ ասա,
Արծիվ տղա է Խեչոն փափագել,
Վերջապես երազ-մուրազին հասավ:
Խեչոյի կինը տղա է բերել,
Թշերը մի-մի կաս-կարմիր խնձոր,
Յոթ օր , յոթ գիշեր երգել ու պարել,
Դափ ու դհոլից թնդան սար ու ձոր:
Ով չի հավատում , գա աչքով տեսնի,
Խեչոյի կինը տղա է բերել,
Խեչոյի քեֆին էլ քեֆ չի հասնի,
Ոսկի փափախ է նա գլխին դրել:
Գառ ու ոչխար է մեր ԽԵչոն մորթել,
Կրակ է վառել ,արել խորոված:
Բոլորը ուրախ սեղան են նստել,
Չեք գտնի նույնիսկ մի մարդ խռոված:
Խեչո,կենացդ, ապրես,շատ ապրես,
-Տնով ու տեղով դու դալար մնաս,
ԽԵչո, շեն կենաս, յոթ աղջիկ ունես,
Յոթ հատ էլ կտրիճ տղա ունենաս :
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: